Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Արցախում ապրիլի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 93 թեստավորում։ Այսպիսով, թեստավորման ընդհանուր թիվն Արցախում հասել է 23 790-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 661 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: