ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 2-ին և 3-ին պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
2020թ. հունիսի 11-ին Կառավարության նիստում հաստատվեց Ոստիկանությանը ամրացված, պետական սեփականություն հանդիսացող Մոսկովյան փողոցի 1 հասցեում գտնվող 1934.8 քմ մակերեսով վարչական շենքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված տարածքն օտարելու մրցույթի նախագիծը:
Ուժ կիրառելով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԶԱՏԱԳՐՈՒՄ շարժման վեց մասնակիցների, այդ թվում՝ մի աղջկա։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրում» շարժման ֆեյսբուքյան էջից:
ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դեմ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ավելին՝ նյութերի նախապատրաստման 10-օրյա ժամկետն արդեն լրացել է, սակայն փաստաբան Միքայել Շխիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս չի ստացել քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից, մտահոգիչ է համարում թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը:
Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել է ևս 6 կով։ Մառախուղի պատճառով կովերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ մնացած տարածք ու անհետացել են։
Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանական համալիր:
Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը միշտ եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն:
Ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։
«Կար խուճապի բնական գործոն, երբ մարդիկ տեսնում էին, որ ձու չկա, բայց նաև ըստ որոշ արտադրողների՝ դա ստեղծվեց արհեստական, այսինքն, որոշ մատակարարներ հիմնական շուկայից ապրանքը վերցրեցին, տվեցին ոչ հիմնական շուկա, ու դեֆիցիտ առաջացավ և արհեստական խուճապ: Այն, որ սուպերմարկետներում ձու չկար, դա արհեստական էր արված, ինչը պետք է պարզեն պետական կառույցները: Զատիկից 1-2 շաբաթ հետո, իմ կարծիքով, և՛ գնանկում կունենանք, և՛ շուկայում հավկիթի քանակի խնդիր չենք ունենա»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:
Իրանի Իսլամական Հանրապետության երկու նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը:
«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,– ասել է դեսպանը։
Իսլամիստական «Ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի զինված ուժերին պատկանող երկու ռազմաբազայի վրա:
Ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը ներկայացնում է իր հերթական բացահայտումների մասին տեսանյութը, որում անդրադառնում է հետևյալ թեմաներին․
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:
Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։
Դեռևս 2019թ. հունիսի 20-ին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի քրեական գործով անցնող Արմեն Գևորգյանին թույլ չեն տվել երկրից դուրս գալ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս իր մոտ ունեցել է դատարանի համապատասխան թույլտվությունը։
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում` 2 բալ ուժգնությամբ:
«Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարան ինչ-որ տնտեսական կապեր ունենան, բայց ո՞նց կարա Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին ա, դա պատմականորեն է ապացուցվել թե՛ 2-րդ հազարամյակի սկզբին, թե՛ վերջին՝ հիմա: Ո՞նց կարա Թուրքիան մեր հետ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել»,-ասաց Միքայելյանը:
Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և անհետ համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ապրիլի 3-ին շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում:
Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված ևս 54 զինծառայողի անուն։
ՀՀ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահացել է 37 մարդ։
Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում հանրային սննդի ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մոսկվայում ապրիլի 2-ին գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Դավիթ Բեկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Հայաստանում ապրիլի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1192 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 196 044-ի:
Վաղը՝ ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը մեր քրիստոնյա տոնացույցում առանձնահատուկ նշանակություն ու խորհուրդ ունի: Խորհրդանշական այս օրը ուզում եմ առանձնահատուկ խոնարհումս բերել 44-օրյա պատերազմի ժամանակ իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության համար զոհած մեր բոլոր քաջորդիների հիշատակին: Հավերժ փա՛ռք տղերք…