Բաժիններ՝

ՊԵԿ-ը նախաձեռնում է հանդիպում հանրային սննդի ոլորտի տնտեսվարողների հետ

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում հանրային սննդի ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների մասով մտահոգություններ, լիարժեք փոխըմբռնման հասնելու նպատակով բաց քննարկման հարթակը ևս մեկ հնարավորություն է համատեղ ի մի բերել և գույքագրել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

«Գործընկերային մթնոլորտում տնտեսվարողների հետ նախաձեռնվող լրացուցիչ այս հանդիպմանը կոմիտեն ակնկալում է, որ կվերհանվեն հուզող բոլոր խնդիրները և լուծումներ կգտնվեն՝ ի շահ ոլորտի զարգացման ու ՀՀ օրենսդրության լիարժեք պահպանման: Հանդիպումը նախատեսվում է կազմակերպել ապրիլի 7-ին՝ ժամը 14.30-ին, ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում: ՊԵԿ-ն ակնկալում է ակտիվ մասնակցություն և կառուցողական քննարկում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930