
Ոստիկանությունը հանեց «Ազատագրում» շարժման՝ Դեմիրճյան փողոցում գտնվող վրանները. վեց անձ բերման է ենթարկվել

Ուժ կիրառելով՝ ոստիկանությունը բերման է ենթարկել ԱԶԱՏԱԳՐՈՒՄ շարժման վեց մասնակիցների, այդ թվում՝ մի աղջկա։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատագրում» շարժման ֆեյսբուքյան էջից:
«Կարելի է արձանագրել, որ այլևս ոչ ոք չի խոչընդոտում Դեմիրճյան փողոցի ապաշրջափակմանը։
Բերման ենթարկվածներին տարան Արաբկիր և Մաշտոց ոստիկանական բաժանմունքներ։ Երկար երեկո է մեզ սպասվում։
Մենք չենք հանձնվում, առաջ ենք գնալու»- ասված է շարժման հայտարարությունում։