Բաժիններ՝

Արցախի թեմի առաջնորդն ու Պարգև արքեպիսկոպոսն այցելել են Գանձասարի վանական համալիր

Հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Գանձասարի վանական համալիր:

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշվում է, որ տեղի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրել Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930