Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը 12-րդ անգամ դարձավ Բարսելոնայի մրցաշարի հաղթող:
«Սա նշանակում է, որ մեղադրանքն անհիմն է: Կալանքի քննության ժամանակ նախաքննական մարմինը բերել էր 3 ցուցմունք, որոնցից երկուսը ոստիկաններ էին, որոնց ցուցմունքերը ենթադրության դաշտում էին: Չկա այստեղ գործ: Բայց ամեն դեպքում նախաքննական մարմինը, անտեսելով դատարանի որոշումը, որոշեց խափանման միջոց ընտրել ստորագրությունը երկրից չբացակայելու մասին»,- եզրափակեց Գայանե Պապոյանը՝ նշելով, որ Մխիթար Զաքարյանն արդեն Մեղրիում է, այսօր արդեն իսկ անցել է իր պարտականությունների կատարմանը:
Մադրիդի «Ռեալի» և Եվրոպայի Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է Չեմպիոնների լիգայի բարեփոխումները:
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ապրիլի 26-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք. Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք. Մոսկվա)
Մենք համացանցում տարածված լուսանկարների, տեսանյութերի և այլ հստակ տեղեկությունների հիման վրա հավաքագրել ենք պատերազմից հետո վանդալիզմի ենթարկված մեր պատմական-մշակութային հուշարձանների մասին ինֆորմացիաները և ցուցադրել սլայդի միջոցով: Ադրբեջանը շարունակում է մշակութային իր ջարդարարական քայլերը՝ փորձելով վերջ դնել հայկական հարուստ ու դարավոր մշակութային ժառանգությանը:
Ռումինիայի իշխող կոալիցիայի մաս կազմող PNL կուսակցության ներկայացուցիչ, Ռումինիայի Պատգամավորների պալատի պատգամավոր Դանիել Գեորգեն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն ու իր զորակցությունը հայտնել հայ ժողովրդին:
Մեկնարկել է «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացումը. ներկա է նաև Սերժ Սարգսյանը. ՈւՂԻՂ
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Շեֆերինը նկարագրել է, թե ինչպես էր իրեն զգում Սուպերլիգայի հայտարարման ժամանակ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին:
Այսօր՝ ապրիլի 26-ին, կյանքից հեռացել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը։
«Ես չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի մի մարդ, որը կարող է վստահեցնել, որ Սյունիքում անվտանգ է, որովհետև ամենօրյա ռեժիմով արձանագրվող միջադեպերը Սյունիքի մարզում խոսում են այն մասին, որ Սյունիքում մենք անվտանգության հետ կապված խնդիր ունենք, շատ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներին պետք է տրվեն լուծումներ: Իսկ որ այդ խնդիրներին լուծումներ չեն տրվում, մենք նաև դա մեր ամենօրյա աշխատանքի մեջ ենք տեսնում»,- Գորիսում 168.am-ի նկարահանող խմբին պատմում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանը գնալով էլ ավելի է տանջամահ անում ծառայությունը՝ ուղղակի ոչինչ չանելով, երևի թե ինքն էլ հասկանալով, որ ինքն այդտեղ հարց լուծող չէ: Մեծ հաշվով, նաև աշխատելու ցանկությունն է ըստ էության բացակայում, եթե, իհարկե, հարցը սեփական շահութաբերությանը չի վերաբերում: Ինչպես Ծառայությունում են ասում, միայն աշխատանքի գալով և պետի սենյակում նստելով չեն սահմանափակվում ՔԿԾ պետի պարտականությունները։
Թուրքիայի իշխանություններն ուժեղացրել են Անկարայում ԱՄՆ դեսպանատան անվտանգությունը, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է «Sputnik» գործակալությունը:
Ստամբուլի Բողազիչի համալսարանի «Dayanışma» (Համերաշխություն) խումբը Twitter-ում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ արել է գրառում, որը մեծ աղմուկ է բարձրացրել թուրք օգտատերերի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոպական Սուպերլիգայի հետ կապված իրավիճակը մնում է անորոշ:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով ապրիլի 25-ին և 26-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, անդրադառնալով նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթին, նշել է. «Բանակը տեղյակ չի եղել, որ ստորագրում են ինչ-որ մի բան: Դրանից հետո ենք մենք իմացել: Որ ինչ-որ թուղթ է պատրաստվում, մենք իմացել ենք հետո»:
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն անդրադառնալով այդ հարցին՝ պարզաբանեց. «Քանի որ հրաժարականից հետո ամբողջ կառավարությունը, այսինքն՝ կառավարության բոլոր անդամները շարունակում են պաշտոնավարել, Սահմանադրության տրամաբանության տեսանկյունից ինքն էլ է ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ առումով ես լուրջ սահմանադրական խնդիր չեմ տեսնում, այլ հարց է, թե նա բարոյական իրավունք ունի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ, կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ոչ»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ PARA TV-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինն այս պահին գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) քննչական վարչությունում:
«Հիմա թույլ տվեք ես զերծ մնամ կտրուկ գնահատականներից մեկ պարզ պատճառով՝ իրավաբան չեմ, սպասենք իրավաբանական այդ բոլոր երևէջների վերջնական, գոնե, հասկանալի եզրահանգման։ Ոմանք ասում են, որ սահմանադրական նորմ է խախտվում, ոմանք ասում են, որ չի խախտվում և այդուհանդերձ Սահմանադրությունը տեսնում է ելքեր և այլն»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց և մնաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, դրա համար պրակտիկա կա՝ 2018 թվականին խորհրդարանի լուծարումը եղել է հենց այդպես։
«Երեխաս ծնված օրվանից շնչել ու ձայն հանել չի կարողանում՝ ուղեղի ճողվածքի պատճառով, ունի կիստա՝ մինչև կոկորդի սկիզբը, 5սմ երկարությամբ։ 40 օր գտնվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, հետո կոկորդն են ծակել, գաստրոստոմիա ու տրախիոստոմիա է տեղադրվել․ կողքից զոնդ է դրվել, որով երեխան կերակրվում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փոքրիկի մայրը՝ Հեղինեն։
Չինաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են պետական ինքնիշխանության, անվտանգության պաշտպանությանը եւ շահերի զարգացմանը:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։
Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ապրիլի 26-ին պաշտոնապես հավաստել է, որ դատարանում AstraZeneca-ի նկատմամբ հայց է հարցուցել ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրի խախտման համար:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կշարունակի աջակցություն ցույց տալ Ուկրաինային Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետեւանքների վերացման գործում:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 24-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Նարեկ Բ.-ն, որը 2020 թ. հունիսի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: