Բաժիններ՝

Չինաստանի ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարները

Չինաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցություն ցուցաբերել այն հարցերում, որոնք վերաբերում են պետական ինքնիշխանության, անվտանգության պաշտպանությանը եւ շահերի զարգացմանը: Այդ մասին ապրիլի 26-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ՌԴ-ի նկատմամբ սահմանված Արեւմուտքի պատժամիջոցները:

«Չինաստանին եւ Ռուսաստանին կապում են նոր դարաշրջանում համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները պետական ինքնիշխանության, անվտանգության եւ շահերի զարգացման պաշտպանության հարցերում, երկու կողմերը կշարունակեն փոխըմբռնում դրսեւորել եւ միմյանց աջակցել»,-հայտարարել է դիվանագետը:

Ապրիլի 15-ին նոր պատժամիջոցներ են սահանվել Ռուսաստանի դեմ, դրանց գործողության ներքո են հայտնվել 32 ֆիզիկական անձինք եւ միավորումներ: Բացի այդ, Վաշինգտոնը հայտարարել է, որ երկրից արտաքսում է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների տասն աշխատակիցների: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը, ԱՄՆ-ի պատժամիջոցների ուղեգիծը չի համապատասխանում երկու երկրների ժողովուրդների շահերին: Ավելի վաղ Ռուսաստանը, ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների, հայտարարել էր մի շարք պատասխան միջոցառումների մասին, ներառյալ դիվանագետների արտաքսումը, ԱՄՆ-ի մի շարք պաշտոնյաների մուտքի արգելումը եւ դեսպան Ջոն Սալիվանին՝ կոնսուլտացիաների համար Վաշինգտոն մեկնելու առաջարկությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս