
Ստեփանակերտում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես

ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես. այն բա կլինի երկու շաբաթ:
Ստեփանակերտում բացվել է «Ադրբեջանը քաղաքակրթության թշնամի» խորագրով ցուցահանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-իթղթակցի հետ զրույցում «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանն ասել է, որ ցուցահանդեսին ներկայացվել է Արցախի օկուպացված տարածքներում գտնվող 46 հուշարձանի նկար:
Ա. Հայրապետյանի խոսքով՝ ցուցադրված նկարներում հուշարձաններն այն տեսքով են, որ ունեցել են մինչև Արցախյան երրորդ պատերազմը:
«Մենք համացանցում տարածված լուսանկարների, տեսանյութերի և այլ հստակ տեղեկությունների հիման վրա հավաքագրել ենք պատերազմից հետո վանդալիզմի ենթարկված մեր պատմական-մշակութային հուշարձանների մասին ինֆորմացիաները և ցուցադրել սլայդի միջոցով: Ադրբեջանը շարունակում է մշակութային իր ջարդարարական քայլերը՝ փորձելով վերջ դնել հայկական հարուստ ու դարավոր մշակութային ժառանգությանը: Հայկական պատմական հուշարձանների քանդման, ավերման փաստը հիմք ընդունելով՝ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև կապ է հաստատել խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների հետ՝ տեղեկացնելով թշնամու կողմից իրականացվող վանդալիզմի մասին»,- մասնավորապես ասել է Ա. Հայրապետյանը: