
«Ոչ ոք չի հասկանում Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը: Թիմերը կընդդիմանան»․ Պերես

Մադրիդի «Ռեալի» և Եվրոպայի Սուպերլիգայի նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննադատել է Չեմպիոնների լիգայի բարեփոխումները:
– Կասկած չկա, որ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի բարեփոխումը 2024 թվականին ձեզ չի համոզում …
– Չի համոզում: Ոչ ձևաչափը, որը ոչ ոք չի հասկանում, ոչ էլ ժամանակահատվածը, որովհետև բարեփոխումը տեղի կունենա 2024 թվականին… Կամ մենք իրավիճակը շտկում ենք ավելի վաղ, կամ բոլոր ակումբները կսնանկանան:
Թիմերը կընդդիմանան։ Խռովություն կլինի թիմերի սնանկության պատճառով, քանի որ գոյատևելու են միայն պետության կողմից ֆինանսավորվող ակումբները, կամ մուլտիմիլիոնատեր սեփականատերեր ունեցողները, ովքեր պատրաստ են ամեն մրցաշրջան հարյուր-միլիոնավոր եվրոներ կորցնել իրենց սեփական զվարճանքի համար»,- ասել է Պերեսը:
Սիրարփի Աղաբաբյան