ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից խուլիգանության և ուրիշի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից 2019 թ. թողարկված արծաթե հուշադրամը՝ նվիրված աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր և երաժշտագետ Կոմիտասի ծննդյան 150-ամյակին, Ռուսաստանի Դաշնությունում անցկացված «Դրամների համաստեղություն-2020» 14-րդ միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը «Տարվա հուշադրամը» անվանակարգում։
«Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունն անընդհատ զիջում է ինչ-որ բաներ: Ես ամենևին չեմ զարմանա, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կանգնի և հայտարարի, որ Թուրքիայի հետ որևէ պատմական խնդիր, որևէ կնճիռ, որ գալիս է անցյալից, այլևս չունենք և այսուհետ եղբայր ժողովուրդներ ենք լինելու: Փաշինյան Նիկոլից և նրա թիմակիցներից ես դա շատ հստակ սպասում եմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Եվ ընդհանրապես, արժի արդյոք ամեն ընտրությունից առաջ ահռելի գումարներ ծախսել նախընտրական քարոզչության համար, գրել ծրագրեր, մարդկանց կտրել տնից տեղից, խոստումներ տալ, ժամանակ վատնել:
168.am-ին տեղեկություն էին փոխանցել, որ ամերիկահայերը «Հայաստան» համահայկական հիմնադրամին «սպառնացել» են միջազգային աուդիտով, եթե հաշվետվություն չներկայացվի, թե փոխանցված գումարներն ինչ են եղել, ինչ նպատակով են ծախսվել, կամ արդյո՞ք այն նպատակով, ինչի համար փոխանցվել է:
2020 թվականի օգոստոսին պարտադիր ժամկետային ծառայության մեկնած 18-ամյա Ե.Ա.-ն նոր էր զինվորական երդում տվել, երբ սկսվեց պատերազմը: Շաբաթներ շարունակ առաջնագծում մարտական գործողություններին մասնակցելուց հետո Ե.Ա.-ն ծառայակից ընկերների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, իսկ ավելի ուշ գերեվարվել ադրբեջանցիների կողմից:
ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Ալլա Լևոնյանը մեկն է այն մշակութային գործիչներից, ով հունվարի 9-ին միացավ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականը պահանջող ստորագրահավաքին:
Ֆրանսիայի կենտրոնական մասի Պյուի-դը-Դոմ դեպարտամենտում գտնվող դպրոցը ժամանակավոր փակվել է:
2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է Մոսկվայում այսօր կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը։
«Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը Հայաստանով կյանքի է կոչվում Հայաստանի կառավարության ապազգային կեցվածքի պատճառով։ Մասնավորապես, կուզեմ անդրադառնալ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակված անձի այն հայտարարությանը, թե այս ամենի արդյունքում նպատակ է հետապնդվում գնալ Ադրբեջանի և Թուրքիայի հետ առևտրատնտեսական ինտեգրմանը։ Սա, իհարկե, կարող է հրապուրիչ լինել էլեկտորատի համար, սակայն լուրջ աշխարհատնտեսական խնդիրներ ասվածն է իր մեջ պարունակում, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը բերելու է Հայաստանի տնտեսության ագրեսիվ էքսպանսիայի»,- ասաց Դավթյանը։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, այս մասին ասվում է որոշման մեջ, որը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում օրերս բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Փաշինյանի հետ ոչ ոք չի բանակցում: Նրան ներկայացնում են փաստաթուղթ, և ինքը դա ստորագրում է: Եվ այսօրվա հանդիպումից հետո արված հայտարարությունն էլ դրա վառ օրինակն էր, և Նիկոլ Փաշինյանը գերիների հարցը տապալեց ընդմիշտ: Նա չունի ունակություն գերիների հարցը լուծելու համար, և ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում եմ, որ քանի դեռ այդ մարդն իշխանության է, մեր գերիները շարունակելու են մնալ Ադրբեջանում»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի անմեղսունակ կենդանի ասում ա` չկարողացանք գերիների հարցը լուծել: Գո՞հ եք զոմբիներ։ Գո՞հ եք դատախազի հույսին մնացած ընդիմադիրներ։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:
Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։
Այսօր Մոսկվայում ծավալված եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցություններին ընդառաջ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Կրեմլը որոշ մանրամասներ էր ներկայացրել։
Նիկոլ Փաշինյանին միայն ուժով է հնարավոր հեռացնել, նա այլ ձևով չի գնա, քանի որ շատ է սիրում իշխանություն: 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող թավջութակահար Սուրեն Բագրատունին՝ խայտառակ երևույթ համարելով նաև Նիկոլ Փաշինյանի «գործակալական» պատգամավորական թիմը և խոսնակ Մանե Գևորգյանին:
Արցախի գյուղական բնակավայրերում առաջիկա 3-4 ամիսների ընթացքում նախատեսվում է վերանորոգել և շահագործման հանձնել շուրջ 700 առանձնատուն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր, տնօրեն Վահե Վարսանյանն է։
«Մոսկվայի հանդիպման արդյունքը բավարարեց Ռուսաստանի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին ու ի սկզբանե հայտնի էր, որ չի բավարարելու հայ ժողովրդին։ Չի բավարարելու, քանի որ Հայաստանի շահերը ներկայացնող չկար։
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչո՞ւ որեւէ մեկը համարում էր, որ սույն քաղաքական դիակը կարող էր գերիների հարց լուծե՞լ։ Լո՞ւրջ։ Ես դեռ եղբորս ենթադրյալ (անուղղակի ապացույցներ կան) գերության ենթատեքստում 2 շաբաթ առաջ էի ասել, որ քանի դեռ սա է ներկայացնում Հայաստանը, այդ հարցը չի կարող լուծվել։ Ոչ թե նրա համար, որ սա չէր ուզի դա անել, այլ քանզի չի կարող։ Չի կարող, քանզի թուրքի առջեւ ու թուրքից ստորացած մեկն է։ Հայաստանի որեւէ ղեկավարի չեն նվաստացրել այսպես։ Այսպես անսահման ու անխիղճ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դավադիր վիժվածքն հերթական անգամ տարադրամի վերածեց մեր ազգային շահերն ու արժանապատվությունը՝ զոհասեղանին թողնելով ինչպես մեր տղաների հազարավոր կյանքեր, այդպես էլ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրեր:
Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եռակողմ ճեպազրույցից պարզ դարձավ, որ գերիների հարցը լուծում չի ստանում։ Հիշեցնեմ, որ նախկինում կար պայմանավորվածություն՝ «բոլորը բոլորի դիմաց», Ադրբեջանին դա պետք էր իր երկու դիվերսանտներին ստանալու համար։ Այդ խնդիրը Ալիևը լուծեց և մեր գերիների մի մասին վերադարձնելուց հետո պարզ չի թե քանի գերի և երբ կվերադարձնի։