«Հետդարձի ճանապարհին էտ անիծված ձեռքով ստորագրի վերջին թուղթը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ արագ-արագ «գերազանցիկի» նման կատարում էիր հանձնման առաջադրանքները, առանց քննարկումների դեմարկացիա էիր անում չէիր հիշո՞ւմ մեր գերիների մասին։

Էտ պատուհաս փաստաթղթի 8-րդ կետը չէիր տեսե՞լ, չէիր կարդացե՞լ։

Դու ավելի վատն ես, քան որևէ մեկի մտքով կարող է անցնել։

Մենք մտածում էինք գնացել ես նոր զիջումների մեր տղաներին ետ բերելու պայմանով։ Այնինչ ստորագրեց հերթական ազգային խայտառակությունն ու ստորացումը։

Թուլամորթ, թողեցիր մեր հերոսներին անտեր ու անօգնական։

Խոսեիր թշնամու կողմից Արցախի օկուպացված տարածքների մասին, նոյեմբերի 9-ից հետո գերեվարված խաղաղ բնակչության մասին, խախտումների մասին։

Կեցվածք չունեիր, հիմա արդեն ձևականությունդ էլ է քայքայվել։ Հետդարձի ճանապարհին էտ անիծված ձեռքով ստորագրի վերջին թուղթը՝ ազատելով Հայաստանը քո գաղջից, ազատելով քո թշվառությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031