«Ուզում է ցույց տալ` ՌԴ-ի հետ ամեն ինչ լավ է, իրականում թուրքերի, Ադրբեջանի հետ «սեղանի տակից» ամեն ինչ արդեն դասավորել է». Սուրեն Բագրատունի

Նիկոլ Փաշինյանին միայն ուժով է հնարավոր հեռացնել, նա այլ ձևով չի գնա, քանի որ շատ է սիրում իշխանություն: 168.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ-ում բնակվող թավջութակահար Սուրեն Բագրատունին՝ խայտառակ երևույթ համարելով նաև Նիկոլ Փաշինյանի «գործակալական» պատգամավորական թիմը և խոսնակ Մանե Գևորգյանին:

«Նա շատ է սիրում իշխանությունը և ահագին բաներ ունի անելու: Այն, որ ուզում է ցույց տալ, որ ՌԴ-ի հետ ամեն ինչ լավ է, մեզ էլ է հաճախ այդպես թվում, բայց դա սուտ է: Իրականում թուրքերի, Ադրբեջանի հետ «սեղանի տակից» ամեն ինչ արդեն դասավորել է: Դրա համար է պետք սրան հանել և դատել՝ օրենքի ամբողջ խստությամբ»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ եթե զոհվածների, անհետ կորածների, գերիների, վիրավորների ծնողները դուրս գային փողոց շարժման առաջին օրերին՝ նոյեմբերի 10-ից հետո, արդյո՞ք հնարավոր չէր լինի հեռացնել Փաշինյանին, քանի որ շարժումը մեծաթիվ և «հզոր» կլիներ ավելի, երաժիշտն ասաց. «Այդ խեղճ ծնողներին խաբել են, խաբում են, ոչինչ չեն անում, ռուսի վրա են հույսը դրել, որ ռուսը կանի ամեն ինչ: Խայտառակ մի բան է, ես այստեղից նայում եմ և ականջներիս չեմ հավատում, որ նման բաներ կան»:

Ինչ վերաբերում է, որ Փաշինյանը չի կարողացել Մոսկվայում  անգամ  հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծել, մինչդեռ Ալիևը կարողացել է ավարտին հասցնել իր երկրի շահից բխող խնդիրների լուծումը, Սուրեն Բագրատունին արձագանքեց.

«Ես չէի կասկածում, նա դավաճանի մեկն է, և մինչև նրան ուժով չհանեն, Հայաստանը ոչ մի լավ բան չի տեսնի»:

Իսկ ընդդիմության մասով՝ երաժիշտը սխալ համարեց հստակ ծրագրերի բացակայությունը:

Տեսանյութեր

Լրահոս