Ադրբեջանաթուրքասեր վարչախմբի՝ անհեռանկար տնտեսական հետաքրքրությունները. Հայկ Ֆարմանյան
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երբ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով ասվում է, որ Հայաստանը հետաքրքրված է ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Իրան և այլ երկրներ բեռների տեղափոխմամբ՝ ակամայից մտածում ես, թե այդ ի՞նչ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ Է Հայաստանը: Հետաքրքրվածության համար կարելի է դնել ավելի մեծ նպատակ՝ օրինակ ԽԱՂԱՂ ՕՎԿԻԱՆՈՍԻ ափին, կամ Կասպից ծովում նավահանգիստ ունենալ և այլն….:
Ա՛յ խելոքներ, ստեղծված իրավիճակում դուք, այսինքն ձեր վարչախումբը, ընդհանրապես գործոն չեք որևէ հարցում, որովհետև այնպիսի տպավորություն է, որ դուք պետություն չեք ներկայացնում: Ձեր խայտառակ գործելակերպի արդյունքում, այսօր Հայաստանը նույնպես, քանի դուք եք իշխանության գլուխ, տարածաշրջանային գործոն չէ: Ո՞վ է հաշվի առնում ձեր կարծիքը, ո՞վ է հաշվի նստում կապիտուլյանտի հետ: Ձեր հետաքրքրությունը որևէ հարցում, կարող է հանգել ընդամենը անձնական շահի:
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման ու շահագործման հարցերում հետաքրքրված լինելու համար, դուք պետք է նախ և առաջ ունենայիք համապատասխան ունակություններ, հեղինակություն, լինեիք վստահելի՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում: Այդ ամենից դուք զուրկ եք: Եվ հետո. այդ ի՞նչ բեռներ եք պատրաստվում արտահանել: Ձեր՝ արտահանման միակ բրենդային ապրանքը, այսպես կոչված «Հայկական հեղափոխությունը», վաղուց արդեն պահանջարկ չունի ադրբեջանում, թուրքիայում, Ռուսաստոնում և Իրանում:
Այնպես որ, այդ «հեղափոխական» ապրանքով բեռնված ձեր գնացքը արդեն վաղուց գնացել է: Ավելի լուրջ բան մտածեք և այլ բաներով հետքրքրվածություն դրսևորեք, որպեսզի գոնե չուշանաք հաջորդ գնացքից: Իսկ ներմուծել՝ կարող եք, և այն էլ ինչ. ՆԱՐՇԱՐԱԲ, ԲԵՔՄԵԶ, ԱՍԵՏՐԻՆԱ, ՍԵՎ ԽԱՎԻԱՐ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈԿԱ ԿՈԼԱ, ԱՂԴԱՄԻ ՊՈՐՏՎԵՅՆ ԳԻՆԻ, ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՐՍԱԾ ԼՈՔՈ ՁՈՒԿ և այլն….: Միայն թե այդ «բարիքները» կկարողանաք գնել և ուտել միայն դուք՝ ձեր թուրքասեր ու ադրբեջանասեր վարչախմբով՝ ձեր պարգևավճարների հաշվին: Իսկ «սիրելի ժողովուրդը» կհիանա ձեզանով ու կասի. «բա որ նախկինները ուտում էին, լավ է՞ր..»»: