Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից Բելլա Լալայանն իր էջում գրել էր, որ թուրքն արդեն Շուռնուխում հայի տանը թեյ է խմում, ռեպորտաժ անում: 168.am-ի հետ զրույցում, սակայն, Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը նշեց, որ տեղյակ չէ այդ տեսանյութից ու հնարավոր է՝ ապատեղեկատվություն լինի:
Հունվարի 10-ին, ժամը 21:04-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
«Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող 2 ստեփանակերտցիներ են եղել, որոնք Ստեփանակերտի մի քանի թաղամասերում հասցրել են ավտոմատով օդ կրակել ուշ գիշերին՝ ժամը 2-3-ի սահմաններում, միգուցե մի քիչ ավելի ուշ:
«Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության կողմից չլիազորված դավաճան Փաշինյանի մուտքն օդակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։
Հունվարի 11-ին, ժամը 02։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Հունավարի լույս 10-ի գիշերն ավիահարվածի հետեւանքով առնվազն 18 մարդ է զոհվել Աֆղանստանի Նիմրոզի նահանգում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքը արդեն Շուռնուխում հայի տանը թեյ է խմում, ռեպորտաժ անում` թոշակ–մոշակ, քեֆ-հալ հարցնում… ու թե` ինչո՞ւ եք սենց աղքատ ապրում, սրանք էլ, թե լավ չենք, թոշակն էլ 100 դոլարի չափ, թուրքն էլ, թե`մեզ մոտ լավ կլինի, տան տղամարդն էլ ասումա` հա, չեմ կասկածում, որ ձեզ մոտ լավ կլինի … (ըտ երևույթին` «ձեզ մոտը» Ադրբեջանի կազմն է …
Ռուսաստանում բնակվող հայերը այսօր պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին դիմավորել «դավաճան Նիկոլ, հողատու» պաստառներով: Քաղաքացիները մեքենաների վրա փակցրել են պաստառներ՝ Նիկոլ Փաշինյանի նկարով և «հողատու» գրություններով:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջը:
2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից և բանավոր գաղտնի պայմանավորվածություններից հետո տեղի ունեցած որոշ զարգացումները իրավամբ առաջացրել են մեր ժողովրդի դժգոհությունն ու կասկածը, որոնք անտեսվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կառչած անձի կողմից։ 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումների նախօրեին, նույն կասկածելի անձնատու քայլերի հավանականությունը տեղի է տվել նոր մտահոգությունների, որոնք հայրենիքում և սփյուռքում արտահայտվել են թե՛ ժողովրդային մակարդակով և թե՝ ազգային և քաղաքական կառույցների, խմբավորումների կողմից։
Բայց դե տարբերակ դեռ կա, կարաք ընդունեք ձեր բողկերը, տո գնաք նստեք թեկուզ, բայց դավաճան չդառնաք, երկիրը փրկեք։
Այդ ուսապարկը վերածվում է մահապարտի գոտու՝ փաթաթված մեր պետության մեջքի ողջ երկայնքով։ Վստահ եմ՝ «Իմ քայլում» շատերը դա չեն գիտակցում և շարժվում են պարզ, մերկանտիլ հաշվարկներով։ Բայց իրենց հավաքական առկայությունը և, նորից եմ շեշտում, հավաքական անպատասխանատվությունը նրանց վերածում են վտանգավոր ռումբի, որի վահանակը լիդերի ձեռքում է։
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուշադրություն։ Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է։ List.am՝ եթե մարդ ապրանք է վաճառում, հետը կապնվում են, հետո առաջարկում են վճարել ու հղում ուղարկում ձեր քարտի տվյալը ուզում։ Կամ կեղծ Հայփոստի կայք դմ տալիս ու զուգահեռ տանում ձեր բանկային տվյալները։ Կապնվում են հիմնականում Վայբերով կամ Վոթսափով, ոչ-հայկական համարներից։ Շփվում են ռուսերեն։ Կարճ ասած, ձեր քարտային տվյալները մի տվեք անծանոթներին․․․»։
Հիշո՞ւմ եք նորածին մանկան պատկանելության համար Սողոմոն թագավորի մոտ վեճի եկած երկու անառակ կանանց (Գ Թագաւորաց 3:16-28)։ Երբ թագավորը հրամայեց սրատել երեխային և մի կեսը տալ մեկին, մյուս կեսը՝ մյուսին, իրական մայրն աղաչեց երեխային տալ մյուսին, միայն թե վերջինս կենդանի մնա, իսկ կեղծ մայրն ասաց․ «Մի՛ իմ լիցի, եւ մի՛ դորա, կտրեցէ՛ք ընդ մէջ» («ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»)։ Սա առակ է զոհաբերության պատրաստ իրական սիրո մասին։
Զվարթնոց օդանավակայանի մուտքը՝ այս պահին
Ոստիկանները փակել են Զվարթնոց օդանավակայանի մուտքերը
Երեկ տարբեր քաղաքացիներ համացանցային գրառումներով հայտնել էին, որ առավոտյան ժամը 08։00–ին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` արգելելու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հունվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկում քաղաքացիները թուրքական համարանիշներով բեռնատար ավտոմեքենա են կոտրում:
Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսը հանդես է եկել հատուկ հռչակագրով, որում անդրադարձել է Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, պատերազմի հետևանքներին և հետագա անելիքներին:
ԱՄՆ-ի կառավարությունը դատի է տվել թուրքական Ayyıldız Team հաքերային խմբին, հայտնում է ahvalnews.com լրատվականը:
Հայաստանի գավաթակիր Երևանի «Նոա»-ի ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում:
Իրանի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն անհրաժեշտ հաստատումներ են տվել ներքին մշակված COVID-19 պատվաստանյութով ևս 7 կամավորների ներարկելու համար:
Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ն անվանել է ԿԺԴՀ-ի գլխավոր թշնամի:
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Կարմրավան գյուղից բերման է ենթարկվել 45-ամյա Մուշեղ Պ․-ն, որը դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:
«40 տարի առաջ կատարված օզոնային շերտի մոնիտորինգից ի վեր դա ամենաերկար, ամենամեծ ու ամենախորը անցքն էր: Այն վարում էին ուժեղ, կայուն և սառը բևեռային քամիները և ստրատոսֆերայի շատ ցածր ջերմաստիճանները», – նշել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 89 միլիոն 471 հազարից:
Ամուսնալուծության շեմին հասած շատ զույգեր եզրափակիչ քայլից առաջ կանգ են առնում երեխաների պատճառով՝ մտահոգվելով, թե իրենց այդ ճակատագրական քայլն ինչպես կազդի նրանց վրա: Եվ շատերը որոշում են չբաժանվել հանուն երեխաների: Բայց չէ՞ որ փաստացի նրանց հարաբերություններն արդեն ավարտված են, իսկ երջանիկ ընտանիքի պատրանքը պահպանելու փորձերն էմոցիոնալ առումով քայքայում են ու հանգեցնում տոքսիկ մթնոլորտի: Նրանք կարող են կուռ տառապել՝ հուսալով, որ ամեն ինչ լավ կլինի, կամ, որ ավելի վատ է, իրենք իրենց են մեղավոր համարում: