«Արցախի ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը պաշտոնից ազատվելուց հետո Երեւանում է։ «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջինս Նիկոլ Փաշինյանի հորդորով ձեռնամուխ է եղել քաղաքական թիմ հավաքագրելուն։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։ Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ տարի է՝ Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի հարաբերությունները սառեցվել են․ չեն հարաբերվում, ոչ մի հարցով չեն հանդիպում։ Ավելին՝ քաղաքապետարանը կառավարության հետ աշխատում է գրավոր եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն։ Սառնությունը ծագել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ինչ-ինչ հանձնարարություններ է տվել, որոնք կա՛մ անօրինական են եղել, կա՛մ՝ Մարությանի համար անընդունելի, եւ նա հրաժարվել է կատարել։
Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների հետևանքով տուժած և Արցախի իրենց բնակավայրերից տեղահանված անձինք Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններում օգտվում են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնության ծառայություններից:
990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում հայերի կոտորածով։
86 տարեկան հասակում կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է բրիտանացի միլիարդատեր եւ Telegraph Media Group մեդիահոլդինգի սեփականատեր Դեւիդ Բերքլին:
Հունվարի 12-ին ճանապարհային ոստիկանության՝ հանրապետության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում։
Սահմանափակումները, որոնք նոյեմբերի 2-ին Բելգիայում մտցվել են կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի կապակցությամբ, ինչպես ենթադրվում է՝ մինչեւ հունվարի 15-ը, երկարացվում են մինչեւ մարտի 1-ը:
Հորդանանի Պետական անվտանգության դատարանը հունվարի 12-ին մահապատժի է դատապարտել այն ծայրահեղականին, որը 2019 թվականին Ջարաշ քաղաքում հարձակվել է օտարերկրացի զբոսաշրջիկների խմբի վրա:
ԱՄՆ-ում Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը նրա ամենավաճառվող հինգերորդ ալբոմն դարձել տարվա արդյունքներով:
18-ամյա բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի նկարը կհայտնվի Շվեդիայի այս տարվա առաջին նամականիշերի վրա: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է Postnord փոստային ընկերությունը։
Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մշակումը հայրենական գիտնականների միակ ձեռքբերումը չէ, բեկումնային հետազոտություններ կան նաեւ այլ ոլորտներում:
LG-ն խնդիրներ ունի սովորական սմարթֆոնների հետ, ուստի ընկերությունը կենտրոնանում է փորձարարական մոդելների վրա: Եթե նախորդ տարի նրանք Wing-ին ներկայացրին երկու էկրան, որոնցից մեկը պտտվող է, ապա այս տարի նրանք կցուցադրեն պլանշետի մեջ ձգվող փոքրիկ սմարթֆոն:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
AnTuTu վարկանիշը հրապարակել է 2020 թվականի վերջին ամսվա ամենահզոր սմարթֆոնների վարկանիշային աղյուսակը: Հետաքրքիր է, որ նոր Xiaomi Mi 11-ին հաջողվեց մտնել այս վարկանիշի մեջ, չնայած այն ներկայացվել էր դեկտեմբերի վերջին: Այն դարձավ Snapdragon 888-ով առաջին սմարթֆոնը և, համապատասխանաբար, դարձավ ամենաարդյունավետը:
-Աստվածաշունչն առաջին տպագիր գիրքն է աշխարհում. տպագրվել է 1452-1455 թթ.: Այն նաեւ ամենաշատ թարգմանված գիրքն է: Միայն 19-րդ դարում Սուրբ գիրքը թարգմանվել է 400 լեզվով: 2000 թ. վերջին Աստվածաշնչի թարգմանված լեզուների թիվն անցավ 1900-ից: Տպաքանակով Աստվածաշունչն առաջինն է աշխարհում: 1900 թ. Աստվածաշունչի 5 մլն եւ Նոր կտակարանի 7 մլն օրինակ է տպագրվել, 2000 թ.՝ համապատասխանաբար 36 մլն եւ 57 մլն:
«Լավ ապրելը»՝ որպես ձգտում ունեցողն իրականում հայրենիք ու պատկանելություն չունի։ Եթե դա է անհատին ու հանրույթին առաջ մղող հիմնական մոտիվը, ապա այն իրացվում է ցանկացած միջավայրում։ Իսկ այդ ձգտմամբ ապրողի համար լավագույն է համարվում այն միջավայրը, որտեղ առավելագույն չափով է բավարարվում «լավ ապրելու» պահանջմունքը։ Հենց այդ միջավայրն է այդ անհատի ու այդպիսի անհատներից բաղկացած հանրույթի համար դառնում հայրենիք, որն օրգանական կապ չունի պետության ու իրական հայրենիքի հետ։ Դա է, ցավոք, կրասնոդարներում ու լոսերում երջանիկ ապրող հայերից շատերի կյանքի կրեդոն, այն շաղախը, որն օտար երկրներն իրենց համար վերածել է հայրենիքի։
ԱՄՆ-ի իշխանությունները 70 տարվա ընթացքում առաջին անգամ ի կատար են ածել կնոջ նկատմամբ մահապատիժը:
Հանրահայտ ամերիկացի դերասան Չաք Նորիսին կասկածել են անցյալ շաբաթ Վաշինգտոնում անցկացված բողոքներին մասնակցելու մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը ֆոտո հրապարակեց, որտեղ պատկերված էր արտիստին նման մի մարդ. դերասանի մենեջերը հերքել է այդ տեղեկատվությունը:
Հունվարի 9-ի կեսգիշերին Գայի պողոտայում մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել էր դանակահարությամբ։
ԱՄՆ-ում ընտրողների մեծամասնությունը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետք է պաշտոնաթող լինի կողմնակիցների բազմությանը ԱՄՆ-ի Կապիտոլիումում անկարգությունների դրդելու համար:
Ռուսաստանցի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են նոր կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 94,2 միլիոն թեստ, հունվարի 12-ին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին:
Կորոնավիրուսի՝ մուտացիաների հետեւանքով ի հայտ եկած նոր մանրէահիմքերի նախնական հետազոտությունները վկայում են, որ դրանց վարակելիությունը 10 – 70 տոկոսով ավելացել է:
«Թուրք-ադրբեջանական կողմի համար ամենակարևորը ցամաքային կապի ապահովման խնդիրն է, այդ ծրագիրն ունի մոտ 100-ամյա պատմություն, այն կյանքի է կոչվում պանթյուրքական ծրագրերի շրջանակում, որի համաձայն՝ Թուրքիան պետք է հայտնվի Մերձկասպյան տարածաշրջանում, այնուհետ՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որտեղ կան թյուրքալեզու պետություններ: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակում գեղեցիկ փաթեթավորմամբ կյանքի է կոչվում մի ծրագիր, որը թուրքական և ադրբեջանական կողմը դեռևս վերջերս կոչում էր «Թուրանական միջանցք»:
Ռուսական regnum.ru կայքը հրապարակել է հայտնի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հոդվածը, որում հեղինակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին և վերլուծել դրա կարգավիճակի ճանաչման հնարավորությունը:
Հոկտեմբերի 30-ից 5 և 6 տարեկան փոքրիկ աղջիկների հետ Շուշին լքած Անուշ Մելքումյանի ընտանիքն օգնության կարիք ունի: «Ժամանակավոր բնակվում ենք Երևանում, այս պահին ունենք տան կոմունալների վճարումները կատարելու խնդիր: Հայրս էլ վատառողջ է, բուժման, դեղեր ձեռք բերելու համար ևս գումար է անհրաժեշտ, ինչն այս պահին չենք կարողանում ապահովել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Մելքումյանը: Անուշը […]
Անցյալ շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 5 միլիոնով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Այլընտրանքային նախագծեր» խմբի հիմնադիր Վահե Հովհաննիսյանն է։