Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են։ Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար,իսկ 2020թ․ ՀՀ ՔԿ աշխատակիցներին ընդհանուր առմամբ հատկացվել է 2.663.320 ԱՄՆ դոլար պարգևավճարն։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփել է 2020 թվականին կատարած աշխատանքները:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երրորդ հանրապետությունում ընտրակեղծիք երևույթը ներդրող մարդուն նիկոլն առաջարկում է դառնալ ԲԴԽ անդամ: Ու այսքանից հետո արդար ընտրությունների մասին պետք է լոլոներ կարդան: Չնայած այս ի՞նչ բարձր թեմաներից եմ ես խոսում
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացության տվեց «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը La Repubblica պարբերականին տված հարցազրույցում խոսել է Արցախյան վերջին պատերազմի մասին:
Տարածված տեղեկությունը հաստատվեց՝ ԲԴԽ թափուր տեղի թեկնածու է առաջադրվում Գագիկ Ջհանգիրյանը։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նա «կընտրվի»։ Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները խրոխտ հարցեր կտան և բոցաշունչ ելույթներ կունենան, ապա, հավանաբար չեն մասնակցի քվեարկությանը, բայց․․․ ի՞նչ, Սահմանադրությամբ նախատեսված «որակյալ մեծամասնությունը» «Նիկոլի քայլի» ձեռքում է։
«Տեղյակ եք, որ 4 ժամ տևած բանակցությունների ժամանակ 3 ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին, արդեն նշվել է, որ դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը, հնարավոր բոլոր հարթակներով պետք է գործադրվեն՝ հումանիտար հարցը լուծելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Լիլիթ Մակունցը։
Մարտակերտ քաղաքի վարչական տարածքի՝ «Մարտակերտի բաղեր» կոչվող տեղամասում, 2021 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նախնական տվյալներով՝ ականի վրա պայթել է Մարտակերտ քաղաքի բնակիչ՝ Մ. Մ.-ն:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր խորհրդարանում փակ հանդիպում էր ունեցել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ քննարկելու նրա թեկնածության առաջադրման հարցը ԲԴԽ անդամի պաշտոնում։
«Էս նույն օրենսգրքով՝ նախկին ՍԴ դատարանի նախագահը 70 տարին լրանալուց հետո ընտրվել է ԲԴԽ նախագահ: Ես էլ ասում եմ, որ, ցավոք սրտի, լավ չեն ուսումնասիրել Դատական օրենսգիրքը: Նայեն հատկապես 86-րդ հոդվածը, որը վերաբերում է լիազորությունների դադարման և դադարեցման հիմքերին, դուք էլ ընթերցեք 86 հոդվածի դադարման և դադարեցման հիմքերը, Դուք այնտեղ կտեսնեք, որ դատավորների համար տարիքային սահմանափակումը այդ հոդվածում նախատեսվում է, բացի 112 հոդվածի սահմանափակումները, որը թվարկում է, իսկ իրավաբան-գիտնականների համար տարիքային առավելագույն սահման նախատեսված չէ:
«Մեղադրանք դեռ առաջադրված չէ: Այս պահին սպասում ենք, որ հրավիրեն. Կամ մեղադրանք պիտի առաջադրեն, կամ ազատ արձակեն: Ձերբակալության 72 ժամը լրանում է այսօր գիշեր՝ 1:20-ին: Այս պահին խափանման միջոցի հարց լուծված չէ, այսինքն՝ մինչև այդ ժամը լրանալը քննիչը կամ պիտի մեղադրանք առաջադրի ու կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի դատարան, կամ ազատ արձակի՝ խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավ»,- ասաց պաշտպանը:
«Ոսկու հանքի հետ կապված՝ ասեմ, որ մասնակի է աշխատում, որովհետև հիմա մեծ մասն ադրբեջանցիների վերահսկողության տակ է այս պահին: Դա դեռ ժամանակավոր, դեռ վերջնական սահմանները չէ, բայց այս պահին մասնակի է աշխատում դրա պատճառով:
Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի դեռ դուք քննարկում եք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց ծայրն անգամ չի երևում, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Երևան» հիմնադրամի միջոցներից 24 միլիոն դրամ է հատկացվում «Անահիտ Սուքիասյան» Ա/Ձ-ին 100 գազելներ «մշակված դիզայնին համապատասխան թաղանթապատելու նպատակով»։
Լավ, եթե դա Պուտինի պատվի հարցն է, բա դուք ու ձեր պատիվն ո՞ւր է: Ամբողջ կյանքում ինքնիշխանության մասին բարբաջող գործակալ ստահակներ, բա ո՞ւր է Հայաստան պետության պատիվը, Հայաստանը ղեկավարություն ունի՞ թե ձեր պես «անկախ» է, ինչո՞ւ ենք այսքան ծանր ու անպատիվ պարտվել, ինչու՞ ենք պետություն կորցնում ժամ առ ժամ, ինչո՞ւ իրեն հայ համարող ցանկացած մարդ իրեն ստորացված է զգում, աշխարհի որ ծայրում էլ լինի, իսկ դուք` ոչ:
Հունվարի 12-ին, ժամը 14.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին և 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։
Իսրայելը լույս հունվարի 13-ի գիշերը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավ-արեւելքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է Արաբական Հանրապետության պետական հեռուստատեսությունը:
YouTube տեսահոսթինգի տնօրինությունը հունվարի 12-ին հեռացրել է վերջին տեսանյութը եւ յոթ օրով դադարեցրել է տեսահոլովակներ հրապարակելու եւ հեռարձակումներ վարելու հնարավորությունն ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական օգտահաշվից:
Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։ Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` սպեկուլացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
Թույլ տվեք ձեզ ներկայացնել պատերազմից առաջ, ընթացքում և հետո հնչած անմեղսունակ մտքերի թոփ-լիստ։ Անհավանական է, բայց սրանք բոլորը հնչել են և ունեցել են իրենց հետևորդները 21-դարում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությամբ կանցկացվի Լիդիցեի կերպարվեստի մանկական միջազգային ցուցահանդեսի 49-րդ շրջափուլը՝ «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով:
Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 146 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ:
Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 128-ի:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության հետևանքով (նախնական՝ սիրտ-թոքային անբավարարվածություն) մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:
Համարյա երկու ամիս առաջ` 2020 թ. նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց դեկլարատիվ բնույթի 15 ընդհանրական, որևէ կոնկրետությունից զուրկ ու տրիվիալ ճշմարտություններից բաղկացած իր` «ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզը»: Երկու ամիսը բավականին երկար ժամանակ է այդ քարտեզի միջանկյալ գնահատման համար` ի՞նչ է արվել, ի՞նչ չի արվել: 100 փաստի սիրահար վարչապետը, սակայն, չի շտապում որևէ հաշվետվություն ներկայացնել իր ետպատերազմյան ձեռքբերումների վերաբերյալ: