Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում ալբոմների վաճառքների գծով
ԱՄՆ-ում Թեյլոր Սվիֆթի «Folklore»-ը նրա ամենավաճառվող հինգերորդ ալբոմն դարձել տարվա արդյունքներով: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
«Գրեմմի»-ի տասնակի մրցանակակիրը 2021-ն սկսել է շատ լուրջ ձեռքբերմամբ՝ սահմանելով հերթական ռեկորդը:
Նա դարձել է առաջին արտիստուհին, որին հաջողվել է հինգ ալբոմ թողարկել, որոնք բեսթսելլերներ են ճանաչվել տարվա արդյունքներով:
Անցնող տարում երգչուհին իր երկրպագուներին ուրախացրել է նույնիսկ երկու սկավառակներով՝ հուլիսի վերջին՝ «Folklore»-ը եւ դեկտեմբերի սկզբին՝ անսպասելի «Evermore»-ը:
Միացյալ Նահանգներում 2020 թվականին վաճառվել է նրա ստուդիական ութերորդ ալբոմի՝ «Folklore»-ի 1,276 մլն օրինակ:
Ավելի վաղ տարվա նրա ամենավաճառվող ալբոմներն են դարձել «Fearless» –ը (2009 թ.), «1989»-ը (2014 թ.), «Reputation» (2017 թ.) եւ «Lover»-ը (2019 թ.):
Նախորդ ռեկորդը պատկանում է Ադելին՝ նրա «25» (2016 եւ 2015 թվականներին) եւ «21» ( 2012 եւ 2011 թվականներին) ալբոմներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: