Օրերս Գերմանիայից վերադարձած Սեյրան Սարոյանի վիճակը կրկին վատացել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Առողջական խնդիրներով մեկուկես ամիս Գերմանիայում բուժվող Սեյրան Սարոյանը մի քանի օր առաջ վերադարձել է։ Գեներալի մոտ տարեվերջին կտրուկ սրվել էին առողջական խնդիրները, երկար տարիների անոթային հիվանդությունը սպառնում էր անգամ նրա կյանքին։

Վերադարձի առաջին օրը նա իրեն բավականին առույգ է զգացել, մտերիմներին հայտնել է, որ ամբողջությամբ առողջացել է, սակայն 2 օր անց ինքնազգացողությունը վատացել է, եւ նախօրեից գտնվում է Իզմիրլյան կենտրոնում։

Ի դեպ, «Նաիրի» ԲԿ-ի ռեանիմացիայի բաժնում է գտնվում նաեւ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ կորոնավիրուսի բարդացած ընթացքով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031