Բաժիններ՝

Մահացել է The Daily Telegraph-ի սեփականատեր Դրիդ Բերքլին

86 տարեկան հասակում կարճատեւ հիվանդությունից հետո մահացել է բրիտանացի միլիարդատեր եւ Telegraph Media Group մեդիահոլդինգի սեփականատեր Դեւիդ Բերքլին: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:

Դեւիդ Բերքլին իր երկվորյակ եղբայր Ֆրեդերիկի հետ 1960-ական թվականների սկզբին զբաղվել է շենքեր նորոգելով, դրանք գնելով եւ վարձակալության տալով: Հետագայում նրանք կարողություն են ստեղծել հյուրանոցային գործարարության եւ մանրածախ առեւտրի բագավառում: 2004 թվականին նրանց բիզնես-կայսրությունն ընդլանվել է Telegraph Media Group-ի ձեռքբերման հաշվին, որի մեջ են մտնում The Daily Telegraph եւ The Sunday Telegraph թերթերը, ինչպես նաեւ The Spectator հասարական-քաղաքական հանդեսը:

The Daily Telegraph-ը հիմնվել է 1855 թվականին: Թերթը հայտնի է Պահպանողական կուսակցության նկատմամբ իր լոյալ վերաբերմունքով: Այն ձեռք բերելուց հետո Բերքլին հնարավոր է համարել, որ թերթը կարող է ազտվել պահպանողականների ձայնափողի վարկից, սակայն դա տեղի չի ունեցել: Daily Telegraph-ը շարունակել է նվիրված լինել պահպանողական ուղեգծին: 2019 թվականին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրությունների ժամանակ այն պաշտպանել է Բորիս Ջոնսոնի թեկնածմությունը, որն ավելի վաղ եղել նրա հաստիքային թղթակիցը Եվրամիությունում, խմբագիրը եւ կոլումնիստը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս