Օգոստոսի 31-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 55 բնակիչ է բուժվում։ Բուժումը ինֆեկցիոն հիվանդանոցում նրանք եւս մեկ օր կշարունակեն, իսկ վաղվանից կտեղափոխվեն երեւանյան մասնագիտացված հիվանդանոցներ:
Երևանի ավագանու 21.01.2020թ. որոշմամբ՝ քաղաքապետին առընթեր ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Ի սկզբանե նշվում էր, որ շուրջ 32 անուն հաստիք ունեցող ՀՈԱԿ-ը կունենա մոտ 500 աշխատակից, բայց կարծես թե դրանց թիվն այսօրվա դրությամբ ավելի մեծ է, իսկ ավելի ստույգ՝ ՀՈԱԿ-ի աշխատակիցների ընդհանուր թիվը 24.08.2020 թ. դրությամբ կազմում է 872 հոգի (որից 244-ը՝ սեզոնային աշխատողներ):
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ինչպես նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքի հանգամանքները:
«Շուրջ 1200 զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իր կառավարությունն է, իր իշխանությունն է՝ իր առողջապահության նախարարով, և այս զոհերի համար իրենք պետք է պատասխան տան»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում մեղադրանք է առաջադրվել Ա.Ղ.-ին: Նա, հանդիսանալով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ և գտնվելով կալանքի տակ, ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, նույն գործով մյուս ամբաստանյալ՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Կ. Ս.-ի օժանդակությամբ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ի կալանավոր Ն. Ե.-ից անձնական օգտագործման նպատակով ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:
Իրանը հանդես է գալիս Ուկրաինայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերսկսելու օգտին, որը դադարեցվել էր Թեհրանի մերձակայքում Boeing-ի կործանումից հետո, բայց Կիեւը չի համաձայնում:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի զարմիկը՝ Մաքսիմիլիանո Բյանկուկին, կիսվել է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով Թուրքիայի արգործնախարարի հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիան միշտ էլ եղել է հակամարտության կողմ, պարզապես ձևականորեն այդ ամենը ժխտում էր, սակայն բոլորն էլ հասկանում էին, որ հակամարտության կողմ էր, որովհետև բոլոր դեպքերով միակողմանիորեն պաշտպանում է միայն Ադրբեջանին։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, ընդունել է շինարարության ոլորտի մի խումբ գիտնականների և պատասխանատուների։
2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության պատվիրակությանը՝ տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Նիկ Սմարթի գլխավորությամբ։
Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին հանձնարարել կազմել նոր կառավարություն:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստը կշարունակի մնալ թիմում՝ անկախ խզված պայմանագրից:
«Ցավոք սրտի՝ վատ ավանդույթները մեզանում 2 տարի ձևավորվում են, հասարակությանը մերոնց-ձերոնց բաժանելու, սևերի ու սպիտակների, քայլածների ու չքայլածների բաժանելու վատ միտումը, ցավոք սրտի, դեռ շարունակվում է, սա արվում է միտումնավոր»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։
Ֆլորիդայում մեկնարկել է Falcon 9 կրող հրթիռը՝ Երկրի զոնդավորման SAOCOM արգենտինական արբանյակով։
Համավարակը նոր օրակարգ թելադրեց նաև ուսումնական գործընթացում՝ նոր պայմաններ, նոր դասացուցակ, նոր շփման կանոններ: Այսպիսով՝ դպրոցներում սովորաբար սեպտեմբերի 1-ին մեկնարկող ուսումնական տարին այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, միայն առաջին դասարանցիների համար՝ սեպտեմբերի 14-ին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն, ստեղծագործական եռանդ և ավյուն:
«Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ». Նիկոլ Փաշինյան։
Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը։
Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Օգոստոսի 30-ին, ժամը 18։45-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել ԼՂՀ առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։