Բաժիններ՝

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակացության ընդլայնմանն ու հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը լիովին համահունչ են երկու երկրների երկարաժամկետ զարգացման շահերին:

Նախագահ Սարգսյանը Սոորոնբայ Ժեենբեկովին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31