![](/banners/BeFunky-design.jpg)
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1026273.jpg)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ, մաղթել նրան առողջություն, ստեղծագործական եռանդ և ավյուն: Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հանարապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է բանաստեղծ, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին Հարգելի պարոն Էդոյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ։ Ժամանակի և իրականության ինքնատիպ ընկալումը Ձեր մտածողության ու ստեղծագործության առանցքն են, ինչի շնորհիվ գրական ու գրականագիտական Ձեր հետքն աչքի է ընկնում յուրօրինակությամբ։ Այն մնայուն է արդեն մի քանի տասնամյակ՝ որպես պոեզիա հավերժի և գեղեցիկի մասին, որպես գիտամանկավարժական բեղմնավոր գործունեություն։
Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական եռանդ ու ավյուն»: