![](/banners/BeFunky-design.jpg)
Ատլետները սկսում են նախապատրաստվել Բալկանյան երկրների առաջնություններին
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1026265.jpg)
Վանաձորում անցկացված ՀՀ կրոսավազքի առաջնությանը հաջորդեց «Ցատկորդի օր» հանրապետական միջոցառումը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը գրանցեց 7 մետր 40 սմ արդյունք, իսկ եռացատկորդ Լևոն Աղասյանը` 16 մետր 67 սմ: Կանանցից առաջինն էին, համապատասխանաբար, երևանցի Յանա Աբրահամյանը (5մ 51սմ) և կապանցի Մարիետա Մինասյանը (12մ 24սմ):
Հայաստանի երեք մարզիչների ուղեկցությամբ Ռումինիայի ասպարեզներում կմրցեն ընդհանուր թվով տասներկու վազորդներ, ցատկորդներ և նետորդներ։
Մինչ մեծահասակների ստուգատեսը, սեպտեմբերի 1213ին Ստամբուլում կանցկացվի Բալկանյան երկրների պատանեկան առաջնությունը։ Մասնակիցների թվում կլինեն նաև Հայաստանի վեց ատլետներ ՝ երկու մարզչի գլխավորությամբ։