Հնդկաստանը երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը
Հնդկաստանը մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է միջազգային ուղեւորատար ավիափոխադրումների դադարեցումը, որը սահմանվել էր մարտ ամսին կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ մասին ասված է երկրի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր արչության ծանուցման մեջ:
«Կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել Հնդկաստան եւ այնտեղից միջազգային կանոնավոր առեւտրային ուղեւորային փոխադրումների դադարեցումը մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ի 23:59-ը (Երեւանի ժամանակով 22:29-ը – ծանոթ. խմբ.): Սակայն այս սահմանափակումը չի տարածվում միջազգային բեռնափոխադրումների եւ այն թռիչքների վրա, որոնք հատուկ թույլատրվել են Քաղաքացիական ավիացիայի գլխվավոր վարչության կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վերջիններիս թվին են դասվում հատուկ համաձայնեցված միջանցքներով փոխադրումները Հնդկաստանի բացառիկ գործընկերների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի եւ Մալդիվների հետ: Ներկայումս Հնդկաստանը ուղեւորային ավիահանրանավերի թռիչքների համար այդպիսի միջանցքների բացման շուրջը բանակցություններ է վարում մի մեծ խումբ երկրների հետ:
Հնդկաստանում կանոնավոր ուղեւորատար ավիաչվերթերը դադարեցվել են մարտի 23-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Գրեթե երկամսյա դադարեցումից հետո կառավարությունը ներքին ուղեւորատար չվերթերը սահմանափակումներով վերականգնել է մայիսի 25-ից: Սակայն միջազգային ուղեւորատար չվերթերը մինչեւ հիմա դադարեցված են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: