![](/banners/BeFunky-design.jpg)
Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ
![](https://168.am/wp-content/uploads/2020/08/1026282.jpg)
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը շուտով պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ: Այս մասին գրում է Transfermarkt-ը: Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց «Ռոմա»: Մխիթարյանը առաջիկա օրերին պաշտոնապես կդառնա «Ռոմայի» ֆուտբոլիստ և հռոմեական թիմը պայմանագիր կստորագրի նրա հետ: