Աշխարհազորի ստեղծումը չի ենթադրում փողոցներում զինված անձանց առկայություն։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով աշխարհազորի մասին օրենքի նախագծի շուրջ որոշ իրավապաշտպանների և ռազմական մեկնաբանների մտահոգություններին, որոնք, ըստ նրա, չեն էլ ընթերցել նախագիծը:
Կենսաթոշակների վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում․ «Հայփոստ» ընկերությունը կենսաթոշակառուներին հորդորում է չգալ փոստային բաժանմունք։
Օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Զոկովիչը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ բաց առաջությունում:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դպրոցներում անցկացվել են Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Իգոր Մատովիչին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), Ալեքսան Ա.-ն (ծնված 1966 թ․), Ռաֆիկ Բ.-ն (ծնված 1965 թ․), Անուշավան Գ.-ն (ծնված 1962 թ․), Ստեփան Գ.-ն (ծնված 1968 թ․), Համլետ Ա.-ն (ծնված 1971 թ․), Կարեն Գ.-ն (ծնված 1965 թ․), Մաթևոս Ս.-ն (ծնված 1951 թ․)։
Ինչպես հայտնի է` օրերս Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ իրենք, լինելով Ադրբեջանի աջակիցը, նաև հակամարտության կողմ են: Այստեղից կարելի է հետևություններ անել, որ այս պայմաններում Հայաստանի վարքագիծը բխում է առկա իրողություններից և աշխարհաքաղաքական այն միջավայրից, որում տվյալ պահին գտնվում ենք։ Փաստացի Թուրքիան իր պանթուրքիստական արտաքին քաղաքականությունը կյանքի կոչելու համար հենվում է թուրքական ներկայության վրա և հանդես է գալիս՝ որպես ամբողջ աշխարհում թյուրքական տարրի գլխավոր պաշտպան:
Չգիտենք` տեղյակ եք, թե՝ ոչ, բայց արդեն մի քանի օր է Ամուլսարի դեմ պայքարողների խումբը ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում համայնքի այն բնակիչների հասցեին, ովքեր այս շաբաթ պետք է վերսկսեն իրենց օրինական աշխատանքը Ամուլսարի տարածքում: Արդեն համարյա երեք տարի է համայնքի բնակիչները զրկված ենք օրինական աշխատելու իրավունքից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեղինակավոր հեռուստաընկերությանը։ Այս մասին տեղեկացնում է Ռ․ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը։ Հարցազրույցը կհրապարակվի վաղը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գործող «Հանի հաուս Արցախ» մեղրի արտադրությամբ զբաղվող ընկերության գործարան և ծանոթացել աշխատանքի պայմաններին:
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի Անկախության օրվա առթիվ։
«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։
Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով:
Անցած ամիս Տավուշի շրջանի վրա Ադրբեջանի կատարած հարձակումից հետո, բնականաբար, անհրաժեշտ էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, համահայկական այլ կազմակերպություններ, ինչպես նաեւ սփյուռքյան եւ հայաստանյան ժողովրդային խավերը ոտքի կանգնեին եւ հասնեին հայրենիքի օժանդակությանը։ Այդ ուղղությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առաջին հերթին քաղաքական աշխատանք կազմակերպեց Հայ դատի հանձնախմբերի ցանցով, որպեսզի մենք կարողանանք զորավիգ լինել Հայաստանի բանակին՝ որպես սփյուռքում գործող երկրորդ բանակը հայության, որպեսզի աշխարհի պետություններում հստակ ներկայացնենք Ադրբեջանի հարձակողապաշտ նկարագիրը, անընդունելի հայտարարություններն ու կեցվածքները, բացատրենք ու ամրապնդենք Հայաստանի դիրքերը։
Սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։
Տարվա մեջ մի քանի օր կա, որին սպասում ենք բոլորս: Դրանցից մեկը սեպտեմբերի 1-ն է, որին առաջինը սպասում են երեխաները…
Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին:
Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել:
Արմավիրի մարզի Սարդարապատ, Բամբակաշատ, Այգեվան ու հարակից գյուղերի խաղողագործներն առավոտից բողոքի ակցիա էին անցկացնում: Գյուղացիների դժգոհության և ակցիայի հիմնական պատճառը մթերվող խաղողի գնային քաղաքականությունն է, որի մասին գյուղացիները նոր են տեղեկացել: Հավաքվածների խոսքով՝ եկել է վերջին օրը, նոր «գին են դնում գյուղացիների դեմը»:
«ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հրապարակման մեջ:
Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեից 176 միլիոն 386 հազար դրամ կհատկացնի վարչապետի աշխատակազմին՝ սփյուռքահայ երիտասարդներին ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատանքի ներգրավելու համար։ Ծրագրի նպատակն է սփյուռքահայ երիտասարդների փորձն ու գիտելիքները ներդնել համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների և ծրագրերի մշակման գործում:
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում:
Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից:
Չեռնոգորիայի մայրաքաղաքում ծեծկռտուք է տեղի է ունեցել ընդդիմության եւ կառավարող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) կողմնակիցների միջեւ. երկու կողմերը նշել են ընտրություններում իրենց հաղթանակը:
Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:
Լոս Անջելեսի օկրուգի շերիֆի օֆիսի աշխատակիցներն օգոստոսի 31-ի երեկոյան գնդակահարել են ատրճանակով զինված աֆրոամերիկացու, որը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին:
ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի, Առաջին խմբի և գավաթի խաղարկության վիճակահանությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: