Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 56 մլն 159 հազարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, որը, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծված իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
Փարիզի քաղաքային խորհուրդը բանաձևով կոչ է արել Փարիզի քաղաքապետին նամակով դիմել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին, որպեսզի վերջինս կոչ անի Ֆրանսիային ճանաչել Արցախի Հանրապետությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զինվորներին սպասելու և վնգստացողների հարցը լուծելու գրառման առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Շուշի տալը մեծ կորուստ էր, դա մեր դժբախտությունն է, ու, ցավոք, արդեն Ադրբեջանի հպարտությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին:
Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Թուրքիայի «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայի տնտեսական քաղաքականությանն ուղղված հայտարարության համար:
168.am-ն այսօր գրել էր այն մասին, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է իր հանգիստը Երևանի սրճարաններից մեկում վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը:
Ի աջակցություն Փաշինյանի կառավարության դիմաց ակցիա իրականացնողներից մեկը պատմում է՝ դիրքերում խորոված է կերել, նախկինում չի ծառայել, երազել է համազգեստ կրել, բայց պատերազմին ծառայել հետախուզությունում՝ կամավորական ջոկատի կազմում:
«Ակնհայտ է, երբ փողոցային ինչ-որ խմբակ գալիս է իշխանության ու փորձում իր ողջ գործունեությունն իրականացնել բացառապես նախկիններին փնովելով, և այս ամբողջ ընթացքում մի լումա չներդնելով, որքան էլ դրա մասին լալահառաչ տեքստեր են ասում, սպառազինության, երկրի պաշտպանվածության ուժեղացման, արտաքին թշնամու դեմ պայքարի համար, արդյունքը սա պետք է լիներ»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը ամոթ և թասիբ ունենար՝ 1 օր առաջ ներողություն կխնդրեր հայ ժողովրդից և կթողներ իր պաշտոնը, որովհետև պարտված առաջնորդը չի կարող մնալ առաջնորդ»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ մինչ իրենք հանրահավաք են անցկացնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհային քարտեզ է ներկայացնում, որտեղ նշվում է նաև առնվազն 6 ամիս նրա պաշտոնավարելու մասին:
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը մեկնաբանությամբ ողջունել է նոյեմբերի 17-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, ովքեր պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։
Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Էմմին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է որդիների հետ։
«Այս քանի օրը ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորս հասկանում ենք՝ ՀՀ-ում անիշխանություն է: ՀՀ-ն դե ֆակտո չունի պատասխանատու, իր երկրի մասին մտածող, հոգ տանող, իր ժողովրդի անվտանգության մասին մտածող վարչապետ»,- Ազատության հրապարակում հայտարարեց պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության աջակիցների հավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում արգելվում է դրանց անցկացումը:
Իրականում խոսքը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է, որին ուզեց տիրանալ բռնապետ Ալիևը։ Նա այդ ժողովրդին անօդաչուների տեղատարափի տակ փշրեց, իսկ մազապուրծ եղածներին էլ զրահամեքենաների, անցակետերի և ավերածությունների տակ ճզմեց։
Իսրայելի Հանրապետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, ողջունելով Բահրեյնի և տարածաշրջանի այլ մահմեդական երկրների հետ կապերի զարգացումը, հայտարարել է, որ եկել է այդ թվում պաղեստինցիների հետ հաշտվելու և վստահությունն ամրացնելու ժամանակը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Իգիթյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց հայտարարության 7-րդ՝ փախստականների վերադարձի վերաբերյալ կետի մանրամասների մասին: «Արդյո՞ք Դուք, հայկական կողմը արդեն կոմունիկացրել եք ՄԱԿ-ի փախստականների գծով համապատասխան մարմինների, և արդյո՞ք այն փախստականները, որ այսօր կան Հայաստանում, թե՛ տեղահանված մարդիկ Ղարաբաղում, կարող են վերադառնալ, և […]
«Երբևէ մեծ կարծիք չեմ ունեցել քայլականների մասին, բայց երբ Ռուսաստանի նախագահի հարցազրույցը իրենց պատճառում է մի անասելի հրճվանք, երբ հարցազրույցից պոկում են 1 բառ, որ Նիկոլը դավաճան չէ, և դրանով հրճվում են, պարզ հարց եմ տալիս, դուք հո իմբեցել չե՞ք, հարգելի գործընկերներ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թշնամու տիրապետության տակ է մնացել «Կատարո» գինու գործարանը:
«Մեր կուսակցության նախագահն այսօր ապրում է իր կյանքի ամենաողբերգական ու ծանր օրերը, ամենամեծ ողբերգությունն է նրա ու նրա մարտական ընկերների համար, Շուշին ազատագրողների, թուրքին ծնկի բերածների համար». Շարմազանով
Հիմա մինչև պատերազմ ընտրված իշխանության ներքաղաքական պառակտման պտուղներն ենք քաղում։ Կարելի՞ էր պառակտել հասարակությունը պատերազմող երկրում: Ո՛չ։
«Ինձ այս հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվեցին առաջին պատերազմի ժամանակ, ինձ այս հարթակ է բարձրացրել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր այսօր կանգնած են մարտական դիրքերում և չե՛ն ցանկանում իջնել, չունեն կորցնելու հայրենիք, ինձ այս հարթակ են բարձրացրել այն բոլոր զոհված տղերքը, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի, հանուն Շուշիի՛, հանուն Արցախի՛, հանուն Հայաստանի Հանրապետությա՛ն, և այսօր, ինչ-որ փրչոտ-քրչոտ հող է հանձնում, ո՞վ ես դո՛ւ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ ակնհայտ է, հատկապես Թուրքիայի խորհրդարանի հայտնի որոշումից հետո, որ թուրքական զորքը պաշտոնապես և բացահայտ մտնում է Ադրբեջան, նաև Արցախի այն տարածքներ, որոնք պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը գրավել է։
«Կա մի օրենք, որ մարդու հանցանքը դատարանով պետք է ապացուցվի, հետո նոր նրան տրվի այդ պիտակը: Նիկոլը 2.5 տարում բացարձակապես հեղինակազրկեց հերոսականությունը, նրա փոխարեն դնելով հակահերոսին, և գլխատեց բանակը: Դա սկսվեց այն օրից, երբ դդմազգիներից մեկին դրեց կրթության նախարար, որը արմատախիլ էր անում հայն ու հայկականը, փորձում էր ամեն ինչ տանել դեպի թուրքական բարեկամություն և թուրքական մտերմություն: Աշխարհում կա ընդամենը մի ժողովուրդ, որն ամենալավն է ճանաչում թուրքին և թրքությունը, և դա, դժբախտաբար, մենք ենք: Մենք գիտենք մեր կորուստների գինը: Բոլոր նրանք, ովքեր այսօր մանիպուլյացիա են անում, թե՝ դուք նորից պատերազմ եք ուզում, թող ականջներին օղ անեն՝ աշխարհում եթե կա մի ժողովուրդ, որն ամենաշատն է ուզում խաղաղություն, դա հենց հայ ժողովուրդն է»:
«Դա ֆլեշմոբ է եղել մեկ օգտատիրոջ կողմից։ Փաստացի ես խոսում եմ մեր այն զոհված զինծառայողների դիերի մասին, որոնց մեր դատաբժշկական փորձաքննությունը փորձաքննել է, այսինքն՝ դա ծանր պրոցեդուրա է, որն ամեն կոնկրետ դիակի հետ արվում է։ Երեկ երեկոյան այդ թիվը 2425 է եղել, իսկ չճանաչված դիերի թիվը 250-ն է»,- նշեց Արսեն Թորոսյանը։
«Սա նիկոլական էժանագին «մուտիլովկան» է։ Այո, ես ունեցել եմ բազմաթիվ սխալներ, եղել եմ Հանրապետական կուսակցության սիմվոլներից մեկը, այսօր էլ չեմ հրաժարվում, այսօր էլ եմ ՀՀԿ-ի սիմվորներից մեկը ու հպարտանում եմ դրանով, որովհետև Նիկոլի նման չեմ կզել թուրքի առաջ, որովհետև հողատու չեմ եղել։
Մենք բոլոր հնարավոր ձևերով իրազեկել ենք, որ այս հավաքը տեղի չունենա. Այս մասին հաջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հավաքին հայտարարեց անձամբ Փաշինյանը, ով եկել էր զրուցելու աջակիցների հետ: