Չէ, դուք ցավը հասկանո՞ւմ եք։ 4750 զոհ։ Մի պահ բոլորին կանգնեցրեք իրար կողք. մեկը մյուսից սիրուն, խելոք, հայրենասեր, ամեն մեկը մի տան ճրագ, մի աղջկա սեր, մի տան սյուն, երեխաների հայր։ Ու դուք պատրաստվում եք շարունակել ապրել այնպես, կարծես ոչինչ չի ՞ եղել, պատրաստվում եք ապրել այնպես, ինչպես մինչ այս արհավի՞րքը։
Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իմ պայքարը նաև ինձ բերման ենթարկած ոստիկանների համար է!!!»։
Ստամբուլում «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի դեմ իրականացված օպերացիայի արդյունքում նոյեմբերի 19-ին կազմակերպության անդամակցության մեղադրանքով ձերբակալվել է 5 կասկածյալ:
Ավարտելով մարտական ծառայությունը՝ «Երեւան» ջոկատը հրամանի համաձայն վերադարձել է Արցախից
Մովսես Հակոբյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Քիչ առաջ Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության երիտասարդները Նիկոլ Փաշինյանի հրաարկանի պահանջով՝ ակցիա էին իրականացնում:
«Պետությունը լիարժեք պատերազմը վարում է միմիայն կանոնավոր բանակով, այլ ոչ թե ջոկատներով, կամավորներով: Եթե դու ուզում ես պատերազմը պարտվել, ապա կանոնավոր բանակը վերածիր ջոկատների, ինչը և արեց Նիկոլ Փաշինյանը: Հենց այդտեղից է գալիս նաև իր կամ հանցավոր, կամ մոլագարի մտածելակերպը. Ցանկացած քաղաք պաշտպանում է կանոնավոր բանակը, իսկ այս մարդը ասում է՝ Գագիկ Ծառուկյանը իր ջոկատով չգնաց Շուշին պաշտպանելու, դրա համար Շուշին ընկավ: Նա կարող է ցանկացած գործարարի հասցեին նույնը ասել: Դուք պատերացնո՞ւմ եք այս մարդու ասածի տրամաբանությունը: Դա նույնն է, որ, օրինակ՝ ԱՄՆ-ը վարում է պատերազմ Իրաքում, մեկ էլ ԱՄՆ նախագահը ասի՝ Բիլ Գեյթսը չգնաց իր ջոկատով, դրա համար արդյունավետ չեղավ սա: Սա մոլագարություն է»:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։
Տնտեսագիտական համալսարանում նրա երկարամյա աշխատանքային ուղին սկսվում 1975 թվականից` բուհի ստեղծումից ի վեր: Իսկ մինչ այդ` 1971-1975 թթ. Երևանի պետական համալսարանի առևտրի էկոնոմիկայի ամբիոնում զբաղեցրել է ասիստենտի պաշտոնը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա Այվազյանին վաղուց եմ ճանաչում։ Միասին շատ ու լավ գործեր ենք արել։
Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցները փակող քաղաքացիներին ոստիկանները հրելով հեռացնում են
Երբ այսօր ԱԺ-ում քննարկման էր դրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, հարակից զեկույցով հանդես եկավ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը, իսկ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթ նշեց, թե պաշտպանական գերատեսչությունը, որ «ամենամեծ մեղսակցությունն ունի տեղի ունեցածի մեջ, այս […]
Մեքենայի վարորդը վրաերթի ենթարկեց ակցիայի մասնակցին․ tert.am
Կարծում եմ`այլեւս կասկած չկա, որ պատերազմում պարտության կարեւոր պատճառներից մեկը Արծրունի ապատեղեկատվությունն էր։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փողոցներ են փակում Երեւանում․ ՈՒՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արմեն Աբազյանին:
Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Ամիրյան–Մաշտոց խաչմերուկը․ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Բաղրամյան խաչմերուկը․ ՈՒՂՒՂ
Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, վաղուց էի ուզում այս գրառումն անել, բայց գիտակցելով, որ թե՛ իմ, թե՛ մեր ժողովրդի հույզերը շատ լարված են, հետաձգեցի։ Նույնիսկ հիմա ես պատրաստ չեմ խոսել այն ողբերգության մասին, որը տեղի ունեցավ։ Ասելիքներ շատ կան, բայց ըստ հերթականության, իր ժամանակին։ Այս օրերին, համացանցը ողողված է ստի և շահարկումների մեծ ալիքով։ Ուստի ուզում եմ մի քանի տեղեկություն հայտնել ձեզ։ Մի հոգեկան հիվանդ, ստոր, ստահակ, ով ծաղրում էր ռուսաստանաբնակ հայերին, երբ մեր հայրենակիցները ծիրան էին գնում, որ աջակցեին մեր առևտրականներին, որոշեց իմ նկատմամբ հաշվեհարդար կազմակերպել Մոսկվայում։ Ու ցավալին այն է, որ հեղինակավոր հայկական զլմ-ներ լծվեցին այդ կոչը տարածելու գործին, որ հանկարծ ոչ մեկի աչքից չվրիպի հաշվեհարդարի հայտարարությունը։
Ազգային ժողովի այսօր հրավիրած արտահերթ նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ԱԺ-ում այսօր քննարկվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հարակից զեկուցող, ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ այս փոփոխությամբ առաջարկվում է օրենքի 61-րդ հոդվածի 13-րդ մասում նախատեսել գերության մեջ գտնվող զինծառայողի համար զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափը պահպանելու իրավունքը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը, որտեղ ասվում է, որ Հայստանով պետք է ճանապարհ բացվի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նշանակում է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ քայլ անել։
Խորը ցավով հայտնում ենք, որ նոյեմբերի 19-ի առավոտյան կորոնավիրուսի պատճառով վախճանվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբաններից Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը:
Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան` ուղիղ. tert.am
Համահայկական հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ Հիմնադրամը կարող է ծախսեր կատարել միայն կանոնադրական նպատակների ուղղությամբ։ Իսկ Հիմնադրամի նպատակների մեջ ռազմական կամ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու դեպքեր սահմանված չեն։
Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցին և նկատեց, որ այդ մարդիկ, որոնք աջակցում էին Կառավարությանը, հայտարարում էին, թե գնալու են մարդկանց տներ գրավեն, այդ թվում՝ հնչել է նաև իր անունը։
Նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում Սորոսի հիմնադրամի գրասենյակի վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։