Ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել. Գերմանիայի ԱԳ նախարար
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական սխեման պետք է պատրաստ լինի ապագայի մարտահրավերներին: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ Եվրոպայի խորհրդի նախարարական հանձնաժողովում նախագահության՝ Հունաստանից Գերմանիային փոխանցման առթիվ:
Գերմանացի նախարարը հիշեցրել է նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին: «Մենք ողջունում ենք հրադադարը, սակայն սկզբնական հակամարտությունը դրանով դեռ չի կարգավորվել: Այդ առնչությամբ կոչ եմ անում կողմերին աշխատել երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծել է Մաասը:
Միևնույն ժամանակ, պաշտոնյան Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրներին կոչ է արել ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած բոլոր որոշումները: