«Դրանից հետո մենք ինչպե՞ս կարող էինք ասել, որ Շուշին գտնվում է մեր վերահսկողության տակ, եթե 80 տոկոսը ադրբեջանցի են, քաղաքապետն ադրբեջանցի է, նաև հարց էր, թե նրանք ինչպե՞ս էին հասնելու Շուշի, և այլն, այսինքն՝ ունենալու էինք նույն այս վիճակը, այն տարբերությամբ, որ Շուշին ոչ թե հանձնվել է, այլ կորսվել է մարտում»,- նշեց Արման Եղոյանը։
Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հայտնի է, որ շուրջ երկու տարի առաջ հնչեցված «պատերի տակ վնգստացող դատավորներ» արտահայտության հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Այժմ, կարող ենք վստահ ասել, որ սա ոչ այնքան կոպիտ արձանագրում էր, այլ հրավեր-հորդոր-պահանջ՝ «վնգստալ» օրվա իշխանության պատերի տակ, իմա` կայացնել իշխանահաճո, թելադրված, պարտադրված որոշումներ, վճիռներ, դատավճիռներ` որպես դատավորի գործունեությունը շարունակելու ստորացուցիչ հնարավորություն, պայման:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի մեկնարկից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակը։
Հայաստանի Հանրապետությունից նոյեմբերի 18-ին Արցախ է վերադարձել ևս 936 մարդ:
Պատգամավորները կքննարկեն «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՀՀ վարչապետի որոշմամբ Աշոտ Մուրադյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն մասնակցելով Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին, Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթով է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նա մահացել է հիվանդանոցում և նրա առողջական վիճակն ավելի էր վատթարացել՝ Արցախը հանձնելու լուրն իմանալուց հետո։
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի անվտանգ շարժը Լաչինի միջանցքով:
Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1520 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121 979-ի։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ անդրադարձել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
Արցախում պատերազմական գործողությունների դադարեցումից և հողերը հանձնելու համաձայնագրի ստորագրումից հետո հանրությունն իր դժգոհությունը հայտնեց պատերազմի ողջ ընթացքում իրենց կեղծ և լավատեսական լուրերով սնելու, այդ կերպ բանակին թիկունքից հարվածելու իշխանությունների վարքագծի վերաբերյալ։
Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծ:
Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա:
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Հայաստան – շարունակում ենք նախկին ոճով գործել, թարմ դասերից գոնե խելքի չենք գալիս ու գործում:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Պատերազմի ընթացքում կրած պարտությունը եւ դրա հետեւանքով Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար առաջ եկած ռիսկերը խոր վերլուծություն կատարելու անհրաժեշտություն են առաջ բերում։ Ի՞նչ դասեր պետք է քաղել անցյալից, եւ որո՞նք են լինելու Հայաստանի հետագա քայլերը։
Մամուլը գրում էր, որ կառավարական առանձնատներում հրոսակախմբեր են զինում, որպեսզի օգտագործեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու համար՝ ընդդեմ նրա հրաժարականը պահանջողների։ Երեկ Հանրապետության հրապարակում ժամը 18-ին հավաքվածները բղավում էին՝ «Նի-կոլ՝ վարչապետ»։
Երեկ Արա Այվազյանը նշանակվեց ՀՀ արտաքին գործերի նախարար: Վերջինս ունի բավականին հարուստ կենսագրություն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն ավելացել են 1.4 տոկոսով:
Մեզ ոչ ոք չի սիրում (ոչ Մերկելը, ոչ Մակրոնը, ոչ կանադացին, ոչ էլ հույնը կամ ամերիկացին): Սիրելը քաղաքական կատեգորիա չէ:
Թուրք լրագրող, սյունակագիր Ֆաթիհ Ալթայլըն կասկածի տակ է դրել Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակվող նոր տիպի կորոնավիրուսային վարակի (Covid-19) օրական դեպքերի թվերի հավաստիությունը՝ նշելով, որ միայն ինքն անձամբ ճանաչում է այդքան թվով հիվանդի։
Վերջը հասան իրանց նպատակին:
Նոյեմբերի 18-ին, ժամը 21։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շինարարների փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Նոյեմբերի 18-ին, ժամը 22:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղի գերեզմանատանը քաղաքացին կախվել է։