«Այսօր ռեստորանում Աշոտ Փաշինյանը Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր… Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու…». Նարեկ Մալյան

168.am-ն այսօր գրել էր այն մասին, որ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակել է իր հանգիստը Երևանի սրճարաններից մեկում վայելող վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը:

Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում:

Մեզ հաջողվել էր պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում:

Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել:

Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում: Թե ինչ է արել նա այնտեղ, կարող ենք միայն ենթադրել:

Լուսանկարը, ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութից էր արվել:

Թեման զարգացրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, ով լուսանկարներ է հրապարակել՝ մեր նյութի իսկությունը փաստող:

«Այսօր Սարյան փողոցի Տափաստան ռեստորանում Աշոտ Փաշինյանը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ էր:

Կառավարություն ներխուժած և վարչապետի ցուցանակը պոկած Ալեքսանդր Իսկանդարյանի հետ:

Երկա՞ր են դեռ ժողովրդին էշի տեղ դնելու…»,- ի հավելումն այդ լուսանկարների՝ գրել էր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30