Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել վարչապետի ու կառավարության աջակիցների հավաքը
Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության աջակիցների հավաքը, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրության ընթացքում արգելվում է դրանց անցկացումը: Այս մասին հավաքի ընթացքում հայտնեցին ոստիկանության աշխատակիցները:
«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքը և դրանց մասնակցելու գործողությունները»,- հայտնեցին ոստիկանությունից: