«Ավինյան Տիգրան, դու սրիկայաբար ասացիր՝ մենք հող տվող չենք, ո՞վ ես դո՛ւ, հող տվող դավաճա՛ն». Իգոր Սարգսյան

«Ինձ այս հարթակ է բերել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր զոհվեցին առաջին պատերազմի ժամանակ, ինձ այս հարթակ է բարձրացրել իմ մարտական ընկերների աստղաբույլը, ովքեր այսօր կանգնած են մարտական դիրքերում և չե՛ն ցանկանում իջնել, չունեն կորցնելու հայրենիք, ինձ այս հարթակ են բարձրացրել այն բոլոր զոհված տղերքը, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն մեր հայրենիքի, հանուն Շուշիի՛, հանուն Արցախի՛, հանուն Հայաստանի Հանրապետությա՛ն, և այսօր, ինչ-որ փրչոտ-քրչոտ հող է հանձնում, ո՞վ ես դո՛ւ»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալ Իգոր Սարգսյանը:

Նախկին պաշտոնյան մանրամասներ հայտնեց իր և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումից, երբ ինքն իր մտահոգությունն էր հայտնել տարբեր հարցերի վերաբերյալ.

«Ավինյան Տիգրան, երբ ես քո կաբինետում ասացի, եթե կաշառակերության դեմ եք պայքարում՝ կողմ եմ, խոնարհաբար ծառայեմ այդ գործին, միայն խնդրում եմ, իմ մտահոգությունը՝ երկիրը չտալ, հող չտալն է, իսկ դու սրիկայաբար ասացիր՝ մենք հող տվող չենք: Ո՞վ ես դո՛ւ, հող տվող դավաճա՛ն»:

Սարգսյանը նաև մանրամասներ հանրայնացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից, մասնավորապես՝ տալով Սիփան Փաշինյանի անունը.

«Սիփան Փաշինյան, ես քեզ ասացի՝ ամենամեծ գործն արել եմ, պայքարել եմ Սևանիս, անտառների, քո անտառների համար, որ կտրում եք այսօր, որ քո քավորն է, թե սանիկն է, այսօր սրիկայաբար տախտակ է քաշում: Այն ժամանակ էլ ասացի՝ ամեն ինչ կարվի երկրի համար, միայն խնդրում եմ՝ հող չհանձնեք: Բոլորդ հիշեք, որ ասում էիք՝ այո, չենք հանձնի, տվեցի՞ք, տվեցի՞ք, սրիկանե՛ր: Տվեցիք հո՛ղն էլ, տվեցիք զինվորի՛ն էլ, կամավորականի՛ն էլ: Կորե՛ք, սրիկաներ»:

Իգոր Սարգսյանը հրապարակային հարց ուղղեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին.

«Օնիկ, քո խորհուրդը վարչապետին՝ կապիտուլյացիա՞ն էր: Դու դեռ վերջին փամփուշտը չկրակած կապիտուլյացիայի ես գնո՞ւմ: Օնի՛կ, գեներալ-լեյտենա՛նտ, սպա՛, գնահատիր քո կյանքի արժեքը: Չէի՛ր կարողանում, զիջեիր, ասեիր՝ ես չեմ կարողանում, կարողանում էիր, ասեիր՝ էյ, քույրիկ ու եղբայրիկ, հելեք ս….. եղեք կաբինետից, ես կկառավարեմ պատերազմը, հրաժարական տայիր, ոչ թե խորհուրդ…. Օնիկ Գասպարյան, կանգնի՛ր շարք, վերակազմակերպիր բանակդ…»:

Տեսանյութեր

Լրահոս