«Ավելի բարենպաստ առաջարկներ եղե՞լ են պատերազմը կանգնացնելու: Այո՛…»․ Էլիբեգովա

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետաքրքիր դիսկուրս ա բացվում։

Ավելի բարենպաստ առաջարկներ եղե՞լ են պատերազմը կանգնացնելու: Այո՛։

Փաշինյանը հրաժարվել ա՞: Այո՛։

Կհասկանա՞ր իրեն հանրությունը, եթե կանգ առներ այդ պայմաններով: Ո՛չ։

Հիմա հասկանում ա՞: Ոչ։

Էն ժամանակ կյանքեր կփրկվեի՞ն: Այո։

Դասե՞ց Փաշինյանը իր անձը և իմիջը ավելի բարձր, քան Հայաստանի ու Արցախի շահերն են: Այո։

Էլ ինչ հետաքրքիր բան ասաց Պուտինը․

– Հիմա մինչև պատերազմ ընտրված իշխանության ներքաղաքական պառակտման պտուղներն ենք քաղում։
Կարելի՞ էր պառակտել հասարակությունը պատերազմող երկրում: Ո՛չ։

Կրո՞ւմ է դրա պատասխանատվությունը իշխանությունը: Այո՛։

Նաև Պուտինը խոսեց Արցախի կարգավիճակի մասին։

– Ուղիղ ասվեց՝ դուք չճանաչեցիք անկախությունը և բարդացրեցիք իրավիճակը։ Օրինակ բերեց Օսյան ու Ղրիմը։
Քաղաքական որոշում էր չճանաչե՞լը: Այո։

Խոչընդոտեց դա միջազգային ճանաչմա՞նը: Այո՛։

Սխա՞լ էր ռազմա-քաղաքական դաշինք չկնքելը Արցախի հետ: Այո՛։

Կօգնե՞ր դաշինքը պատերազմի ժամանակ: Այո՛»։

Տեսանյութեր

Լրահոս