Իրականում լեզվական ու հռետորաբանական տեսանկյունից հաջողված թվացող այս մանիպուլյատիվ թեզը շատ վտանգավոր է։ Որովհետև Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրության աջակցությամբ կամ միջնորդությամբ ներկայացնի Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաև մտածել՝ անվտանգությունը, իմա՝ տարածքները զիջելու մասին։
Covid-19 նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում ապաքինումից հետո:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է մրցակցության բարձր մակարդակն այս մրցաշրջանում՝ հատկապես Լա Լիգայում:
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու։
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ բախման մասին:
Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պայմաններում Մոսկվայում ստեղծվում է բժշկական դիմակների եւ անհատական պաշտպանության այլ միջոցների նոր արտադրություն:
Ձևակերպումների շուրջ կարելի է վիճել, կարելի է քննարկել, համենայնդեպս, որպես իրավական գործընթաց՝ այն կոչվում է՝ սահմանադրական հանրաքվե: Այլ հարց է, որ գործ ունենք իրավաքաղաքական գործընթացի հետ: Հեղափոխությամբ իշխանության երեք թևերից երկուսը՝ գործադիրն ու օրենսդիրը, ամբողջությամբ վերափոխվեցին, մինչդեռ դատական համակարգը մնաց և շարունակում է գործել նախկին տրամաբանության մեջ: Խոստացված անցումային արդարադատությունը կամ վեթինգը չգտավ որևէ կիրառություն, և մենք այսօր տեսնում ենք, որ սլաքներն ուղղվում են դատական իշխանության վրա, և դատական իշխանության վերափոխման խնդիր կա: Սա է պատճառը, որ ես այդ հանրաքվեն այդպես եմ որակում: Վերջին հաշվով, քաղաքական գործընթացներն ավարտին պետք է հասցվեն, որպեսզի ամբողջությամբ տեղի ունենա վերափոխում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշար»-ի շրջանակում այսօր երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին:
Գերմանական iphone-Ticker պորտալը հերքել է վերջին շրջանում տարածված լուրերը` կորոնավիրուսային բռնկման պատճառով Apple-ի գարնանային ներկայացման հնարավոր փոփոխման վերաբերյալ: Հրապարակման համաձայն՝ նոր iPhone 9-ը կներկայացվի մարտի 31-ին, իսկ վաճառքում այն կհայտնվի ապրիլի 3-ին, ամեն ինչ պլանավորված է:
Փետրվարի 21-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հրաձգարանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության կիսաեզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին՝ 4։0։
Փետրվարի 18-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանություն հրավիրեցին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 55-ամյա մի բնակչի։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության Միլան-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորի ինքնաթիռ նստեցման/գրանցման մերժման հարցն այս պահին ուսումնասիրվում է հենց Ryanair-ի կողմից։
Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում կարողանում է պատվով դուրս գալ, թեև ձեռնարկվող քայլերը պետք է շատ ավելի վաղ իրականացվեին, և ոչ թե՝ սպասեին, որ վտանգը գար-հասներ մեր հարևան Իրան և Վրաստան: Այդուհանդերձ, նախարարության աշխատանքն այս հարցում գնահատում եմ բավարար։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնսիլիում» հասարակական կազմակերպության հիմնադիր Գևորգ Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ անբավարար գնահատելով նախարարության վարած քաղաքականությունը մի շարք բուժկենտրոնների օպտիմալացման հարցում։
Ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դիլիջանի թիվ երկու հիմնական դպրոցում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:
«Ես ականատես եղա, թե ինչպես էր ԱԺ Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ամեն գնով պաշտպանում իր որդուն՝ որպեսզի 26-ամյա երիտասարդը ստանա գիտական աստիճան և չմեկնի բանակ՝ ծառայելու: Սա նշանակում է, որ շատ մտածելու բան ունենք»,- նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագուն նամակով դիմել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և պատասխան ստացել նրանից:
Բանակում տեղի ունեցող միջադեպերը քննարկելիս մշտապես արծարծվում է Հայաստանի զինվորների կրթական ցածր ցենզի խնդիրը։ Հասկանալով, որ նմանատիպ միջադեպերի պատճառները բազմագործուն են, քննարկենք խնդրի կրթական մասը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կայացել է «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախարարի նախկին տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատական նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ Հանաու քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, «Վեստ Հեմին» 2։0 հաշվով հաղթելուց հետո, մեկնաբանել է իր ապագան:
Առաջիկա հանրաքվեն խոստանում է լինել բավականին ինտրիգային, քանի որ քաղաքական դաշտում հիմնական խաղացող գրեթե բոլոր ուժերը (բացի իշխանության ներկայացուցիչներից և նրանց սատելիտներից) բառացիորեն արհամարհեցին այդ ֆարսը՝ այն համարելով հակաիրավական և ոչ լեգիտիմ քայլ, որով ցեխ է շպրտվում պետության ողջ դատաիրավական համակարգի վրա։
Փետրվարի 18-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, խուզարկություն իրականացրին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղի 28-ամյա մի բնակչի տանն ու օժանդակ կառույցներում:
ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կատարած արարքի որակի հետ կապված քննիչը և դատախազն անհամաձայնություններ ունեն:
Վայոց ձորում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է անփոփոխ մնալ. 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց սպայի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը: