Բաժիններ՝

«Ես չեմ կարող թիմին ստիպել պարտվել»․ Կլոպը պատասխանել է 10-ամյա տղայի նամակին

«Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագուն նամակով դիմել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և պատասխան ստացել նրանից:

«Հարգելի Յուրգեն Կլոպ, իմ անունն է Դարագ: Ես 10 տարեկան եմ: Ես աջակցում եմ «Մանչեսթեր Յունայթեդին» և գրում եմ այս նամակը բողոքելու համար:

«Լիվերպուլը» հաղթում է չափազանց շատ հանդիպումներ: Եթե ​​ևս 9 խաղ հաղթեք, ձեր առանց պարտությունների շարքը կդառնա լավագույնն անգլիական ֆուտբոլի պատմության մեջ: Սա շատ տխուր է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուի համար:

Այսպիսով, հաջորդ անգամ «Լիվերպուլի» խաղի ժամանակ, խնդրում եմ, արեք այնպես, որ թիմը պարտվի։ Պարզապես պետք է թույլ տաք, որ մյուս թիմը գոլ խփի: Հուսով եմ, որ համոզեցի ձեզ չհաղթել Պրեմիեր լիգայում և այլևս չհաղթել: Հարգանքներով՝ Դարագ»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուն:

«Հարգելի Դարագ, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր նամակի համար: Ես հասկանում եմ, որ դուք ինձ գրել եք՝ ոչ հաջողություն մաղթելու համար, կամ նման մի բան, բայց միշտ հաճելի է երիտասարդ երկրպագուների նամակներ կարդալը՝ անկախ ամենից:

Դժբախտաբար, այս դեպքում ես չեմ կարող կատարել ձեր խնդրանքը, համենայն դեպս, ոչ թե իմ ցանկությամբ: Անկախ նրանից, թե որքան շատ եք ուզում «Լիվերպուլի» պարտությունը, իմ խնդիրն է՝ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգնեմ «Լիվերպուլին» հաղթել, քանի որ միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ցանկանում են, որ դա տեղի ունենա: Հետևաբար՝ ես իսկապես չեմ ուզում թույլ տալ դա:

Ի բարեբախտություն ձեզ՝ մենք նախկինում արդեն պարտվել ենք, հետագայում էլ պարտություններ կունենանք, քանի որ սա ֆուտբոլ է: Խնդիրն այն է, որ, երբ դուք 10 տարեկան եք, կարծում եք, որ ապագայում ամեն ինչ կմնա նույնը, ինչպես հիմա:

Կարդալով ձեր նամակը՝ ես կարող եմ վստահորեն ասել, որ մի բան, որը երբեք չի փոխվի՝ ֆուտբոլի և ձեր ակումբի հանդեպ ձեր կիրքն է: «Մանչեսթեր Յունայթեդը» հաջողակ է՝ ունենալ ձեզ նման երկրպագու:

Հուսով եմ, որ, եթե «Լիվերպուլը» հաջողակ լինի՝ ավելի շատ հանդիպումներ նվաճելու և նույնիսկ որոշ գավաթներ վերցնելու համար, այնքան էլ հիասթափված չեք լինի: Չնայած մեր ակումբները մրցակիցներ են, մենք նույնպես շատ ենք հարգում միմյանց: Սա ֆուտբոլ է ինձ համար:

Հոգ տարեք ձեր մասին, և հաջողություն»,- պատասխանել է Կլոպը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս