Բաժիններ՝

Շինապրանքների խանութներից գողություն կատարողը հայտնաբերվել է

Փետրվարի 18-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանություն հրավիրեցին Արմավիրի մարզի Հայկավան գյուղի 55-ամյա մի բնակչի։
Նա տվել է խոստովանական բացատրություն, որ 2019-ի նոյեմբերից Արմավիրի մարզի տարբեր բնակավայրերի շինարարական ապրանքների խանութներից գողություններ է արել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը և տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախապատրաստվում են նյութեր։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս