Բաժիններ՝

«Ես կմնամ «Մանչեսթեր Սիթիում», անկախ նրանից, թե ինչ կլինի». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, «Վեստ Հեմին» 2։0 հաշվով հաղթելուց հետո, մեկնաբանել է իր ապագան:

Հիշեցնենք, որ «Սիթին» երկու մրցաշրջան չի խաղա Չեմպիոնների լիգայում՝ ֆինանսական ֆեյր փլեյի կանոնները խախտելու համար, եթե, իհարկե, ակումբի բողոքարկումը չընդունվի CAS-ում:
«Սա դեռ վերջը չէ: Ակումբը կարծում է, որ սա անարդար է, ուստի մենք կդիմենք բողոքարկման և կսպասենք:

Մենք պարզապես պետք է խաղադաշտ դուրս գանք և անենք այն, ինչ անում ենք վերջին չորս տարիներին՝ կենտրոնանալով դրա վրա մինչև մրցաշրջանի ավարտը:
Ես լիովին վստահում եմ ակումբին և նրա կատարած աշխատանքին: Նրանք ինձ բացատրել են ամեն ինչ:

Մենք կպայքարենք, ինչպես պայքարում էինք յուրաքանչյուր խաղում: Մենք լավատես ենք, որ արդարությունը կգերիշխի, իսկ հաջորդ մրցաշրջանում կլինենք Չեմպիոնների լիգայում:
Եթե նրանք ինձ չհեռացնեն, ես հարյուր տոկոսով կմնամ: Նախ և առաջ՝ ես ինքս եմ ուզում մնալ: Սա առանձնահատուկ բան է, ավելին, քան պայմանագիր: Ես արդեն ասել եմ և կրկնում եմ, որ ցանկանում եմ հնարավորինս երկար մնալ և պահպանել ակումբն այս մակարդակում:

Ես կմնամ, եթե տեղափոխվենք Լիգա 2: Ինչո՞ւ ես պետք է հեռանամ: Ես ասացի, որ ես սիրում եմ այս ակումբը, ինձ դուր է գալիս ամեն ինչ այստեղ, ինչո՞ւ պետք է հեռանամ: Ես այստեղ կլինեմ հաջորդ մրցաշրջանում, անկախ նրանից, թե ինչ կլինի»,- ասել է Գվարդիոլան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս