
«Բարսելոնան» և «Ռեալը» խաղում են անկայուն: Պայքարը կշարունակվի մինչև մրցաշրջանի ավարտ»․ Մեսսի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է մրցակցության բարձր մակարդակն այս մրցաշրջանում՝ հատկապես Լա Լիգայում:
«Այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» խաղում են անկայուն: Մենք շատ միավորներ կորցրինք, և մինչև մրցաշրջանի ավարտը պայքար կլինի:
Առաջնությունը Կլասիկոյից հետո չի ավարտվի: Կլինեն կարևոր հանդիպումներ: Վերջերս «Ռեալը» միավորներ կորցրեց «Սելտայի» դեմ խաղում: Դա կարող է պատահել «Բարսելոնայի» հետ»,- ասել է Մեսսին:
Սիրարփի Աղաբաբյան