Բաժիններ՝

Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով

 Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Max Mara իտալական բրենդի աշուն-ձմեռ 2020 տարեշրջանի ցուցադրությանը:  Շոուի տեսանյութը զետեղված է հայտնիի պաշտոնական Instagram-օգտահաշվում։

23-ամյա Հադիդը Միլանում կազմակերպված Բարձր նորաձեւության շաբաթին հանրության առջեւ հայտնվել է օրգանզայից կարված սեւ վերնաշապիկով՝ գրպաններով եւ ծավալուն թեւքերով, որի տակ երեւում է նրա կուրծքը: Բացի այդ, մոդելը հագել էր ուղիղ ձեւվածքով թավշե անդրավարտիք, որը նրբաքուղերով կապված էր գոտկատեղին:

Մանեկենուհու կերպարը նաեւ համալրված էր սեւ ձեռնոցներով եւ խարսխաձեւ հյուսվածքով մեծ թեւնոցով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829