«Ես մինչև հիմա բացատրություն չունեմ»․ Մեսսին՝ «Լիվերպուլին» պարտվելու մասին
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Չեմպիոնների լիգայի վերջին խաղարկության կիսաեզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին՝ 4։0։
– Ի՞նչն է պակասում թիմին Չեմպիոնների լիգայում:
– Կարծում եմ՝ խաղի կայունությունը: Մենք պետք է, որքան հնարավոր է, շուտ գործնականում կիրառենք այն, ինչի վրա մենք աշխատում ենք մարզումների ընթացքում։
Մենք պետք է գործենք ավելի հուսալի, թույլ չտանք այն հիմար սխալները, որոնք մենք թույլ ենք տվել ամբողջ տարվա ընթացքում: Չկատարենք այն, ինչ մեզ թույլ ենք տվել Հռոմում և Լիվերպուլում, որտեղ մենք պարզապես հանձնում էինք խաղերը:
Պետք է ուշադրություն դարձնել նույնիսկ ամենափոքր մանրամասներին, քանի որ Չեմպիոնների լիգայում ամեն մանրուք կարևոր է: Հաղթանակի հնարավորություն ունենալու համար անհրաժեշտ է փորձել ամեն ինչի մեջ իդեալականին հասնել:
-Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել Հռոմում և Լիվերպուլում:
– Անկեղծ ասած՝ ոչ: Ես որևէ բացատրություն չեմ գտնում: Հատկապես այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ «Լիվերպուլում»:
Նման խաղ, ինչպես Հռոմում, կարող է տեղի ունենալ մեկ անգամ և զարմացնել անակնկալներով: Բայց հետո դա կրկին պատահում է հաջորդ տարի, երբ արդյունքը մեր օգտին էր:
Եվ սրանք քիչ թե շատ նման իրավիճակներ են, ուստի ինձ համար դժվար է բացատրել:
– «Matchday» վավերագրական ֆիլմում «Էնֆիլդում» խաղի ժամանակ ասում եք. «Եկեք ստիպենք, որ Հռոմն այլևս չպատահի»:
– Մենք գիտեինք, որ «Լիվերպուլը» կարող է գոլ խփել այս մարզադաշտում, և գաղափարը հետևյալն էր` կանխել, որ դա կրկին չպատահի մեզ հետ:
Նրանք շարունակում էին պայքարել, բայց մենք դա չարեցինք, չնայած մենք ավելի լավն էինք: Մենք դեռ գոլեր խփելու և ամեն ինչ ավարտելու շանսեր ունեինք, բայց չստացվեց: Մենք այդ մասին գիտեինք, պատրաստ էինք, և դա կրկին պատահեց:
– Կցանկանայի՞ք կրկին խաղալ «Լիվերպուլի» դեմ:
– Եկեք նախ խոսենք «Նապոլիի» մասին։
Սիրարփի Աղաբաբյան