Փետրվարի 22-ին, ժամը 20:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում հրդեհ է բռնկվել:
Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսը՝ Amazon ընկերության ղեկավարն ու հիմնադիրը, փետրվարի 17-ին հայտարարել է «Երկրագնդի հիմնադրամ» ստեղծելու մասին՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու համար:
Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հարևան Իրանում կորոնավիրուսի տարածմանը: Նա մասնավորապես նշել է, որ հարկավոր է ժամանակավորապես փակել հայ-իրանական ցամաքային ճանապարհը, հետաձգել չվերթները, մինչև Իրանում կորոնավիրուսի տարրեային տարածումը չեզոքացվի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 23-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի լույս 16-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որ Նոր Արեշում բնակվող 25-ամյա մի երիտասարդ մեքենայում թմրամիջոց է պահում։ Լուսադեմին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ-ում հունվարին աշխատած 17 օրվա համար տրված 174 մլն դրամ պարևավճարի թեմային:
Արդեն տևական ժամանակ է, ինչ արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասում:
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սքորսեզեն պատմել է «Ծաղկալուսնի սպանողները» իր նոր ֆիլմի սյուժեի մանրամասները, որը հիմնված է Դեւիդ Գրանի համանուն գրքի վրա:
YouTube-ում հրապարակել են Դրեյք Դորեմուսի «Սեր երեքի հանդեպ» մելոդրամայի առաջին թրեյլերը։
Մեծ Բրիտանիայում փետրվարի 20-ին շրջանառության մեջ է դրվել սինթետիկ պոլիմերներից նոր թղթադրամ՝ 20 ֆունտ (25,9 դոլար) անվանական արժեքով, որի վրա պատկերված է բրիտանացի նկարիչ Ուիլյամ Թյոռները (1775 – 1851 թվականներ):
Կաթը տաքացնել, ավելացնել սուրճը, խառնել: Կարագը և շաքարավազը խառնել, ավելացնել ձվերը, կրկին խառնել: Լցնել կաթով սուրճը, խառնել:
Տոքսիկ տղամարդկանց հետ հարաբերությունները բարդ էին ու ինձ վրա խիստ ազդեցություն են գործել: Օրինակ, հիմա ինձ համար դժվար է վստահել մարդկանց: Բայց միևնույն ժամանակ՝ այդ տղամարդիկ ինձ մի քանի կարևոր բաներ են սովորեցրել, որոնք ինձ ավելի ուժեղ են դարձրել, և ահա թե ինչպես:
Համացանցում հայտնվել են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի նոր տան առաջին լուսանկարները:
Երբ մեր ծնողները երիտասարդ էին, ամուսնու և կնոջ հարաբերություններն ընտանիքում ամենակարևորն էին: Բայց վերջին 30 և ավելի տարիների ընթացքում ծնողները սկսեցին իրենց երեխաներին վերաբերվել՝ որպես Տիեզերքի կենտրոնների: Կարևոր է չմոռանալ ամուսնու հետ հարաբերությունների արժեքը և ունենալ առողջ, երջանիկ ընտանիք: Եթե երեխան ընդհատում է մորը, պետք է նրան խնդրել սպասել, եթե դա արտակարգ իրավիճակ չէ: Երեխաները պետք է հասկանան, որ աշխարհը չի պտտվում իրենց շուրջը:
Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը: Նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:
Նիկոլ Փաշինյանը սովորաբար կառավարության ձախողումներից չի խոսում, իսկ եթե նույնիսկ խոսում է, ապա մեղավորներին այլ տեղ է փնտրում։ Փոխարենը՝ ցանկացած մանրուք կարող է ներկայացնել՝ որպես լուրջ կամ աննախադեպ ձեռքբերում։ Այնպես չէ, որ կառավարությունը ձեռքբերումներ չունի, բայց այնպես չէ նաև, որ ձախողումները քիչ են։
Արսեն Խառատյանը վերլուծում է Նիկոլ Փաշինյանի կողմից ղարաբաղյան կարգավորման համար առաջարկած նոր մոտեցումը:
ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ նա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինից ստացել է Պաբլո Պիկասոյի նկար՝ 2018թ. Աշխարհի առաջնության անցկացման վայրի ընտրություններում Ռուսաստանի օգտին քվեարկելու համար:
Թուրքիայի տուրիստական ինդուստրիայի մասնագետներն անհանգստությամբ են հետեւում սիրիական Իդլիբում իրադրության սրման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը:
Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած վարկածը, թե բանակում մահվան ելքով միջադեպերը, հնարավոր է՝ կապված են զինվորներին վճարվող գումարի ավելացման հետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը համարում է անհիմն: Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե երբ ֆինանսական հոսքերն ավելանում են, սրվում է պայքարը՝ դրանք տնօրինելու համար:
Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունը։
Հեղինակավոր «Forbes» ամսագիրը, ըստ ապրելու ու բիզնեսի հարմարավետության, դասակարգել է Թուրքիայի գրեթե բոլոր նահանգների կենտրոնական քաղաքները:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանրապետության ամենաշատ գործուղված պաշտոնյայի՝ նախագահ Արմեն Սարգսյանի 123 միլիոն դրամ արժեցած գործուղումների հետ կապված մտահոգություններ ունի, քանի որ հայտնի չէ, թե ի՞նչ են տվել դրանք Հայաստանին, ուստի առաջին հերթին՝ որպես հարկ վճարող ՀՀ քաղաքացի, պահանջում է, որ նախագահը հանրությանը հաշվետվություն ներկայացնի գործուղումների և դրանց շոշափելի արդյունքների վերաբերյալ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորաշարի եթերում ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ ընդգծելով պետական բյուջեից ծախսվող ամեն մի լումայի արդյունավետության անհրաժեշտությունը։
Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
Յալաջյան Գարեգինը, ով Վարդաշենի անօթևանների ժամանակավոր կացարանում է բնակվում, ահազանգում է՝ իրեն ու մորը տնօրինությունը երեք ամիս ժամանակ է տվել, որպեսզի հեռանան այնտեղից, իսկ իրենք գնալու տեղ չունեն։