Բաժիններ՝

ՀՀ քաղավիացիայի ոլորտում Եվրահանձնաժողովի ստուգումների արդյունքները կամփոփվեն մայիսին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խստացված ստուգումների թռիչքների անվտանգության ապահովման վերահսկողության թուլացման նշանների ի հայտ գալու պատճառով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

«Եվրոպական հանձնաժողովի կողմից արդեն անցկացվել են Հայաստանի նկատմամբ խստացված ստուգումները: Վերջնական որոշումը կայացվելու է մայիս ամսին: Հանձնաժողովը ոլորտում նկատել է որոշ բացթողումներ, այս պահին աշխատում ենք այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ»,- նշեց Ռևազյանը և վստահեցրեց, որ բոլոր շահագրգիռ կողմերն այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում են:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվելիք ստուգումների մասին Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը նշել էր, որ խնդիրը Հայաստանում գրանցված ավիաընկերությունների նկատմամբ բարձր մակարդակով վերահսկողությունն է: «Արմենիա» ավիաընկերությունը, «Atlantis European Airways»-ը և «Տարոն Ավիա»-ն դիմել էին ԵՄ չվերթներ իրականացնելու համար: Այդտեղ վերահսկողությունը շատ խիստ է: Առաջին երկու ընկերությունն աուդիտն անցել էին, երրորդը չէր կարողացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս