Բաժիններ՝

«Ես չէի կարող թույլ տալ, որ մարզական տնօրենն այդպես հարձակվի ինձ վրա»․ Մեսսին՝ կոնֆլիկտի մասին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ բախման մասին:

– Համարվում է, որ Աբիդալի դերը Վալվերդեի հրաժարականում մեծ էր: Ի՞նչ պատահեց, եթե Աբիդալն ասաց իր ասածը, և ինչպե՞ս ընդունվեց դա հանդերձարանում։

– Ես չգիտեմ, թե ինչ է պատահել նրա հետ, և ինչու է նա ասել այդ ամենը: Բայց ես պատասխանեցի նրա խոսքերին, քանի որ ես զգում էի, որ ինձ վրա հարձակվում են։
Նրանք շատ են խոսում թիմի մասին։ Նրանք ասում են, որ ֆուտբոլիստներն են գնում իրենց խաղընկերներին և նշանակում/հեռացնում մարզիչներ։ Սա հատկապես ասում են իմ մասին։
Կարծես ես մեծ ազդեցություն ունեմ և որոշում կայացնողը ես եմ: Ինձ համար շատ տհաճ էր, որ նման բան ասաց նաև ակումբի ներսից մեկը՝ մարզական տնօրենը։
Թվում է` խելագարություն է խաղացողներին դնել այնպիսի որոշման կենտրոնում, ինչպիսին է մարզչի հրաժարականը: Աբիդալը որոշում կայացնող անձն է, նա պետք է պատասխանատվություն ստանձնի:

Դրա համար ես խոսեցի, ուզում էի պարզաբանել դա: Ես վստահ եմ, որ չպետք է թույլ տայի, որ մարզական տնօրենն այս կերպ հարձակվեր ինձ վրա:

-Արդյո՞ք ցավալի էր ձեզ համար՝ որպես Լեո Մեսսի և որպես ավագ: Դուք հատուկ հարաբերություններ եք ունեցել Վալվերդեի հետ: Երբ նրան աշխատանքից հեռացրին, նա ասաց, որ գնահատում է իր աշխատանքը: Աբիդալի խոսքերը ցավեցրի՞ն ձեզ՝ որպես անձնավորություն և որպես թիմի ավագ:

– Երկու կողմից էլ: Նախ, որովհետև նա խոսում էր բոլոր խաղացողների անունից: Այդ իսկ պատճառով ես նրան ասացի, որ պետք է կոնկրետ անուններ տա և ասի, թե ով էր դժգոհողը:
Ես արդեն խոսել եմ վերը նշվածի մասին: Նրանք շատ բան են ասում այն մասին, որ ես որոշումներ եմ կայացնում և ղեկավարում եմ գործընթացը, բայց դա ճիշտ չէ: Դա է պատճառը։
Էրիկ Աբիդալը ևս մեկնաբանել է կոնֆլիկտը՝ նշելով, որ կան բաներ, որ չպետք է բարձրաձայնել։
«Ես հասկացա, որ կան բաներ, որոնք պետք է որոշվեն ակումբում, և ոչ՝ մամուլում»,- ասել է Աբիդալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս