ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Ճանապարհային ոստիկանության «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել է Երևանի ներքաղաքային թիվ 44 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում գերբեռնված վիճակում. ուղեսրահում կանգնած ուղևորներին իջեցնելուց հետո միկրոավտոբուսը շարունակել է իր փոխադրումը։
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
Մարտի 24-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 35-ամյա բնակիչը դանակահարված վիճակում տեղափոխվեց «Արմավիր» բժշկական կենտրոն։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին ստորագրել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը:
Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (2019թ.n-CoV) տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ծաղկաձորի հանգստյան տարբեր տներում կամ հյուրանոցներում՝ կորոնավիրուսի կասկածանքով ժամանակավորապես մեկուսացված անձանց առողջական վիճակին ծանոթանալուց հետո, ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հանրությանը ներկայացրեց իրավիճակը։:
Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված մահացության թիվը ռեկորդային աճ է գրանցել:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր այցելել է կորոնավիրուսով վարակված զինծառայողների հետ թիրախային կոնտակտ ունեցածների մեկուսացման վայր: Նա, բնականաբար, հատուկ հանդերձանքով էր` պաշտպանիչ ակնոցներ, դիմակ, երկշերտ ձեռնոցներ: Շուշան Ստեփանյանին ուղեկցում էին բուժաշխատողներ և ԳՇ ներկայացուցիչը:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական արդյունք է տվել, նա ինքնամեկուսացել է:
Տելեգրամի «Армянская телебашня» ալիքը հրապարակել է մի փաստաթուղթ, որը վկայում է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ ՌԴ մուտքի արգելքի սահմանումը։
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը դժգոհ է կոոպերատիվներ ստեղծելու առաջարկից և պնդում է, որ կառավարությունը պիտի զգույշ լինի որոշման հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց անցյալի փորձը. «Երբ գրեց կոոպերացիա բառը, ինքը իր տունը քանդեց. Էլի կոոպերատիվները կստեղծվեն, էլի գումարները կստանան ու կանհետանան:
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Ավստրիայում մտցված սահմանափակումները սկսում են իրենց ազդեցությունը թողնել` թեպետ դեռ վաղ է դրական ազդակ ուղարկելը:
«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը ճանաչվել է անմեղսունակ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարում է պատահական հեռախոսահամարներով ու հետաքրքրվում, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում քաղաքացիներն ինչպես են զգում, ինչպես են դիմանում սահմանափակումներին:
Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը, 31-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, թե իբր «Ղազախի շրջանի ուղղությամբ մարտի 27-ին հայկական ուժերը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զենքից ինտենսիվ կրակ են բացել դիրքերի և տրանսպորտային միջոցների վրա»:
Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
Հորդորում ենք ԱՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել առցանց եղանակով՝ [email protected] Էլեկտրոնային փոստի միջոցով։
Արցախում մարտի 31-ին սպասվող նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները հետաձգելու որոշումը կայացնելու իրավունքը տրված է իշխանությանը` հանձին Արցախի նախագահի:
Այս պահին, դեռ չանդրադառնալով բազում սոցիալական հարցերին, արձանագրում ենք, որ ահազանգող քաղաքացիների հիմնական խնդիրներից է կատարյալ անորոշությունը՝ հիվանդության ախտանշանների դեպքում իրենց գործողությունների մասով: Հստակ չէ կամ առհասարակ պարզ չէ քայլերի հերթականությունը, թեստավորման հնարավորությունը և վայրը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման եղանակը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին քրեական գործն արդեն դատարանում է և մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության հիման վրա տարբեր լրատվամիջոցներ պատրաստել են տարբեր «աղմկահարույց» վերնագրերով նյութեր, որոնք իրականության հետ հաճախ աղերս չունեն։
Գերմանիայի ներքին գործերի նախարարի հրամանով փախստականներն ընդգրկվել են օտարերկրացիների այն կատեգորիայում, որը հնարավորություն չի ունենա մուտք գործել երկիր:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են՝ այդ թվում Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին:
Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
Կորոնավիրուսի համաճարակն աշխարհին փոփոխություններ կբերի, որոնք իրենց ծավալներով համեմատելի կլինեն համաշխարհային պատերազմների հետևանքով տեղի ունեցած փոփոխություններին: Այսպես է կարծում տնտեսագետ Անդրեյ Մովչանը: