Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի ժամանակավոր կասեցումը երկարաձգվել է մինչև մայիսի 31-ը։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն արվեստակից ընկերներին շնորհավորել է Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այսօր առավել, քան երբևէ պետք է միասնական լինել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Արփինե Հովհաննիսյանը գրառմանը կից նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ նրան ուղղելով չորս հարց:
Էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանը մարտի 24-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի տարածման շուրջ վերլուծություն և կանխատեսում է ներկայացրել: Ըստ այդմ` COVID 19-ի տարածման արագությամբ պայմանավորված՝ աշխարհը կարելի է բաժանել երեք խմբի՝
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի վերաբերյալ։
Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի ձեռքբերմամբ:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ մարտի 27-ին տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստ՝ օրենսդիր, գործադիր, դատական եւ այլ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շնորհավորել է թատերական աշխարհի բոլոր երախտավորներին և թատերասեր հանդիսատեսին, որոնց համար աշխատում են անմնացորդ նվիրումով ու սիրով։
«Իրավիճակն աշխարհում այնքան արտասովոր է, արտակարգ, որ պանդեմիայի պայմաններում քաղաքականություն խաղալը երկրորդ պլան է մղվում, նույնիսկ Ղարաբաղյան հակամարտությունն է երկրորդ պլան տեղափոխվում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական, խորհրդարանական ընտրություններին և ԼՂ հակամարտության գոտում ներկայումս առկա անվտանգային խնդիրներին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Տոբոլ»-ի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը խոսել է ընտրանու նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսի մասին:
Մարտի 24-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Գյումրիի Արամ Խաչատրյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել:
Ինչպե՞ս կանդրադառնա այս իրավիճակը ռեստորանային ոլորտի վրա, ի՞նչ քայլեր պետք է իրականացնի պետությունը, և ի՞նչ ճանապարհով պետք է ոլորտը դուրս գա իրավիճակից, այս հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է հասարակական սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանի հետ:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է կորոնավիրոսային հիվանդության դեպքերը՝ ըստ մարզերի:
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլ ամսին թատերասերներին կներկայացնի չորս ներկայացում:
Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ բենքինգ հավելված: Հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած և ճկուն: «Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, ով դեռևս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված ՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ղազախական «Կայրաթ»-ի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը սկսել է կարոտել ֆուտբոլը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ:
Կորոնավիրուսային համավարակի ժամանակներում Առողջապահության նախարարության պատասխանատուները մարդկանց անընդհատ կասկածելի ախտանիշներ ունենալու դեպքում ուղղորդում են առաջնային օղակներ` պոլիկլինիկաներ։ Սակայն, պարզվում է, բժշկական առաջնային օղակները չունեն տարրական պաշտպանական միջոցառումներ իրականացնելու հնարավորություն կամ ցանկություն։
Հիմա գոնե հասկանո՞ւմ ենք, որ նույնիսկ 21-րդ դարում հնարավոր ա իրավիճակ, որ բոլորը երես թեքեն մեզանից, ու մենք մնանք մեն-մենակ մեր պրոբլեմների հետ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Դոկտոր Նուբար Աֆեյանը և IDeA հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և UWC Դիլիջան միջազգային դպրոցի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն կորոնավիրուսի առնչությամբ «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարին:
Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ փոքր և միջին ձեռնարկություններին կառավարությունն առաջարկում է օժանդակության ծրագիր:
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ ավելի շատ մտահոգում են Արցախում հետընտրական հնարավոր զարգացումները: Քարոզարշավի ընթացքում ձևավորված մթնոլորտը, նախագահի առանձին թեկնածուների՝ միմյանց նկատմամբ բացահայտ ագրեսիվ, ռևանշիստական վերաբերմունքն ու հավակնոտ ակնկալիքները, Հայաստանի իշխանությունների կողմից երկու տարի շարունակ Արցախի իշխանության ներսում դավադիրների-թշնամիների՝ «բաժանիր, որ տիրես»-ի բաժնետիրական փնտրտուքը, նաև՝ դրա արդյունքում պատերազմի մեջ գտնվող պետության գործող ռազմաքաղաքական էլիտայի ոչ համարժեք, վախվորած և անհասկանալի պահվածքը․․․
Արցախում համապետական հերթական ընտրությունների անցկացման ժամկետը համընկել է ամբողջ աշխարհը պատուհասած` լրջագույն մարտահրավերներով և վտանգներով լի մի ժամանակաշրջանի հետ, երբ մարդկանց առողջությունը պահպանելն ու կյանքեր փրկելը բացարձակ առաջնահերթություն է բոլոր պետությունների և ազգերի համար:
Մարտի 27-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Շինգինի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մարտի 27-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը հայրենիք։
Պարետը արտակարգ դրության պայմաններում հրապարակել է նոր որոշում` տնտեսական գործունեության սահմանափակման վերաբերյալ` թույլատրով տնտեսական գործունեության որոշ տեսակների աշխատանքը և նոր արգելք սահմանելով մի քանի այլ տեսակների համար: