Բաժիններ՝

«Էսօր մեր կառավարությունում մասնագետներ չունենք. Էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դրանք դատարկագլուխներ են ընդամենը». Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը դժգոհ է կոոպերատիվներ ստեղծելու առաջարկից և պնդում է, որ կառավարությունը պիտի զգույշ լինի որոշման հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց անցյալի փորձը. «Երբ գրեց կոոպերացիա բառը, ինքը իր տունը քանդեց. Էլի կոոպերատիվները կստեղծվեն, էլի գումարները կստանան ու կանհետանան:

Դրա համար եմ ասում. Էսօր մեր կառավարությունում մասնագետներ չունենք: Էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դրանք դատարկագլուխներ են ընդամենը, շատ լավ ճանաչում եմ էդ մարդկանց, ինձ մոտ ցրիչ չէին աշխատի»:

Ներկա իրավիճակում գյուղատնտեսությանն ուղղված ծրագիրը, ըստ բանախոսի, դրական է, և կարևոր է հետևողականություն ցուցաբերել. «Էստեղ վարչապետի հետևողականությունն էլ է պետք, ինչո՞ւ չէ, նաև պարոն Ավինյանի»:

Հ. Բերբերյանը համոզված է՝ արտակարգ իրավիճակը ցույց տվեց Գյուղնախարարության կարևորությունը. «Կյանքը ստիպում է, որ գան դրան. բոլորն էլ ուտել ուզում են»:

Անդրադառնալով պարենային պաշարների մասին վարչապետի հայտարարությանը՝
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը նշեց. «Խաբեցին վարչապետին միանշանակ. Էդ պահեստների քանակի մասին գիտենք, գիտենք՝ ում պահեստներում է, խոշոր ներկրող է, կարտոֆիլը ոչ մի կապ չունի հայկական կարտոֆիլի հետ. Հայկական կարտոֆիլի ցանքատարածություններն անցյալ տարի 30 տոկոսով պակասել են, այս տարի ավելի վատ դրության մեջ ենք»:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ցորենի սերմացուն, գարին, կարտոֆիլը և տարբեր ուղղություններ, որոնք պետական նշանակություն ունեին, ներկրելու ժամանակ ազատվում էին ԱԱՀ-ից. «Էստեղ լոգիկա կար՝ գյուղացին չի բերում դա վաճառի, այլ բերում է ցանքի համար:

2019 թվականին այս «վազող կուսակցականները», շատ գաղտնի ձևով, մի որոշում են ընդունում (ԱԺ-ում), սա նույնիսկ գիտեք՝որ պատգամավորն է, պատգամավոր էլ չէ՝ ավելի բարձր է, որը Սևանում դատարաններն էր փակում, անձնական բիզնեսի խթանելու համար, հանել է էդ մի բառը՝ ֆերմերային ընկերություններ, ասոցիացիաներ, մտցրել է առևտրային կազմակերպություններ բառը՝ նպատակը՝ կամ ինքն ուզում է այս բիզնեսներն իր ձեռքը վերցնի, կամ…

Ինչի՞ էինք «ֆերմերներ» բառը հիմք ընդունում, որովհետև մարդը բերում է իր համար, որպեսզի այնտեղ ավելորդ մարդիկ չլինեին, տնկանյութի գինը չթանկանար»:

Հ. Բերբերյանը տեղեկացրեց՝ որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս