«Վարակի տարածմանը զուգահեռ լայն տարածում է գտնում նաև ապատեղեկատվությունը». Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարակի տարածմանը զուգահեռ լայն տարածում է գտնում նաև ապատեղեկատվությունը։ Կովիդ 19-ի տարածումը շարունակվում է ընդլայնվել մասշտաբային և աշխարհագրական իմաստներով։
Ապատեղեկատվության տարածմանը նպաստում են տարբեր երկրներում վարակի դեմ պայքարի միմիյանցից էականորեն տարբերվող ձևերը։
Օրինակ, բրիտանական մոդելը. ըստ որի սահմանափակումները վերաբերելի են միայն ռիսկային խմբում գտնվողներին, իսկ մնացած քաղաքացիների համար ընտրվել է վարակման միջոցով իմունիտետի բարձրացման պայքարի եղանակը։
Պետությունների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է առավել խիստ կառուցակարգեր, որոնց պարագայում սահմանափակումները շատ ավելի շոշափելի են։
Սակայն, ընտրված միջոցների խստացումն այլևս օրինաչափություն է։
Միջոցների խստացումն ինքնանպատակ չպիտի լինի։ Այն պիտի հետապնդի երկու արդարացված նպատակ՝
1. կոտրելու վիրուսի տարածման շղթան
2. ժամանակին հայտնաբերե և մեկուսացնել վիրուսակիրներին:
Վերը թվարկված նպատակների իրականացմանը մեծապես խոչընդոտում է վիրուսի առկայության այն դեպքերը, երբ ախտանիշները սրված ու վառ արտահայտված չեն։
Արդյունքում, ունենում ենք առանց ախտանշանների վարակ, որի տարածման բացառումն էլ ավելի է դժվարանում։
Առանց ախտանշանների վարակի տարածման դեպքում արդյունավետ պայքարի միջոց կարող է դիտվել բրիտանական մոդելը, որի հիմքում ընկած է «կոլեկտիվ իմունիտետ» ձեռք բերելու գաղափարը։
Այս դեպքում առաջնահերթությունները փոփոխվում են։ Երբ բնակչության 60-70 % վարակվեն և
կապաքինվեն, ապա բնական ճանապարճով վարակի կսկսի նահանջել։
Վիրուսի մուտացիայի դեպքում հնարավոր է վարակվել մի քանի անգամ և տեսականորեն հնարավոր է, որ վիրուսի շղթան ու պանդեմիան չավարտվեն։
Սակայն, ծավալներն ու հետևանքներն անհամեմատելի նվազ կլինեն, քանի որ մարդու դիմադրողականությունը արդեն իսկ փոքր-ինչ ծանոթ վարակին ծայրահեղ չի արձագանքի։ Դրա վառ օրինակը սեզոնային հարբուխն ու մրսածությունն են։ Վիրուսի շղթան ու պանդեմիան այս եղանակով կավարտվեն, բայց դրա համար ժամանակ է պետք և «կոլեկտիվ իմունիտետ»։
— Նման վիրուսի առաջացման հանգամանքը, կանխարգելման հավանականությունը ևս բազմաթիվ քննարկումների առիթ են դարձել։
Եթե հիմք ընդունենք այն մոտեցումը, որ COVID-19 վարակը բնական ծագում ունի, ապա դրա կանխարգելման հավանականությունը ցածր է, եթե չասենք անհնարին է։ Բնաշխարհից վիրուսները գտնվում են անընդհատ փոխակերպման փուլում՝ «հաղթահարելով» մի կենդանակերպից մյուսին փոխանցվելու սահմանները դառնում են վտանգավոր նաև մարդկության համար։ Այդպիսի վարակներից են Էբոլան, իմունային անբավարարության վիրուսը և այլ վարակային խմբեր։
— Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ գրեթե բոլոր երկրներում վարակի տարածման սխեմաները նույնական են։ Հնարավոր է, որ այս հանգամանքը չի արտահայտում օբյեկտիվ իրականությունը։ Դրան կարող են նպաստել անբավարար թեստավորումները, թեստերի սխալ արդյունքները կամ վարակն առանց ախտանիշների կրողները։
— Հիմքեր չկան կարծելու, որ պատվաստանյութը հնարավոր չի լինի ստեղծել։ Վիրուսի այս տեսակն առաջացնում է իմունիտետի կտրուկ արձագանքներ(հակամարմինների առաջացմամբ): # Կարևոր է նաև ընդգծել, որ կորոնավիրիւսներին բնորոշ չէ փոփոխականությունը։ Եվ նույնիսկ մուտացիայի դեպքում դրանք հաճախ վիրուսին հաղորդում են նոր հատկություններ։ Բայց դա միայն աստիճանական փոփոխության ընթացքում, որը շատ հազվադեպ է վիրուսը ենթարկում ծայրահեղ փոփոխությունների։ Այսպիսով, եթե փոփոխությունները ծայրահեղ չեն ուրեմն ձեռքբերված դիմադրողականությունը բավարար և արդյունավետ է լինում։
Ինչ վերաբերում է առկա դեղամիջոցների արդյունավետությանը,ապա, եթե նման բան կա այսօր դա պատահականության արդյունք է։
— Վարակների բնորոշ հատկանիշներից մեկի, մուտացիայի հետևանքով արդյունավետ համարվող դեղամիջոցը ժամանակի ընթացքում դառնում է անարդյունավետ։ Հետևաբար, այժմ առկա դեղամիջոցներից առանձնացնել այնպիսիք, որոնք արդյունավետ են COVID-19 բուժման համար դեռ լրացուցիչ փորձաքննությունների կարիք ունեն:
Այս իրավիճակում գիտնականների, մասնագետների հիմնական նպատակներից մեկը պիտի լինի իրական փաստերի վերհանում, և դրանց զտումը չճշտված տեղեկատվությունից։ միայն օբյեկսիվ փաստետի վրա հիմնված տեղեկատվությունն է ունակ արտացոլել իրականությունը։
— Ապատեղեկատվությունը ցավոք մեծ ազդեցություն է թողնում ինչպես պայքարի արդյունավետության, այնպես էլ ընտրված միջոցների վրա։ Դրա արդյունք են ստորև նշված հանգամանքները։
Կորոնավիրուսը իբր վտանգավոր չէ: Ցավոք, նմանատիպ կարծիք ունեցողներին իրադարձությունները կապացուցեն հակառակը։
Շատ են նաև չհիմնավորված խոսակցությունները, որ վարակը ստեղծվել է լաբորատորիաներում և բաց է թողնվել միտումնավոր։ Սակայն բավարար ապացույցներ այս ուղղությամբ չեն ներկայացվել։
Չհիմնավորված է նաև այն հանգամանքը, որ վիրուսը հեշտությամբ տարածվում է փոշու միջոցով, քանի որ փոշին վիրուսի տարածիչ չի հանդիսանում։
Թյուր կարծիք կա, որ ալկոհոլը բուժում կամ կանխում է վիրուսը։ Սա ևս իրականությանը չի համապատասխանում, քանի որ ալկոհոլը միայն թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Հաշվի առնելով ստեղծված անհարմարությունները և շատ այլ բացասական հետևանքները, անհրաժեշտ է նաև հասկանալ, որ այս համաճարկային իրավիճակից պետք է դուրս գալ մի քանի հստակ ուղերձներով։
1. Բնածին վարակներն ու դրանից առաջացող վտանգներն անցյալում չեն:
2. Անհրաժեշտ է արդյունավետ դեղորայքային և առողջապահական համակարգ ստեղծել, որն ունակ կլինի դիմակայել այս իրավիճակներին։
3. Վերարժևորել գիտական հետազոտությունների կարևորությունը մարդկության հետագա գոյության համար»։
Վարակի տարածմանը զուգահեռ լայն տարածում է գտնում նաև ապատեղեկատվությունը։ Կովիդ 19-ի տարածումը շարունակվում է ընդլայնվել…
Gepostet von Karen Avagyan am Freitag, 27. März 2020