Բաժիններ՝

«Այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրոսով վարակվածության որևէ դեպք չունենք». Շուշան Ստեփանյան

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր այցելել է կորոնավիրուսով վարակված զինծառայողների հետ թիրախային կոնտակտ ունեցածների մեկուսացման վայր: Նա, բնականաբար, հատուկ հանդերձանքով էր` պաշտպանիչ ակնոցներ, դիմակ, երկշերտ ձեռնոցներ: Շուշան Ստեփանյանին ուղեկցում էին բուժաշխատողներ և ԳՇ ներկայացուցիչը:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՊՆ խոսնակը նշեց, որ զինծառայողների մեկուսացման վայր մուտքը խիստ վերահսկվում է:

Շուշան Ստեփանյանը սոցիալական հեռավորությունից փորձեց պարզել մեկուսացված զինծառայողների որպիսությունը, տրամադրությունը:

Նրանցից մեկն ասաց, որ իրենց` մեկուսացման վայրում գտնվելը դեռևս ոչինչ չի նշանակում,  կանխարգելիչ միջոցառումներ են` չնպաստելու կորոնավիրուսի տարածմանը:

Նա շուտափույթ ապաքինում մաղթեց վարակված զինծառայող ընկերներին,  որոնց թիվը 5-ն է` խորհուրդ տալով բոլոր քաղաքացիներին մնալ տանը և չնպաստել վարակի տարածմանը:

Մեկուսացման վայրից ուղիղ միացմամբ ՊՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ մեկուսացված զինծառայողները մարտական խնդիրներում չընդգրկված զորամասի անձնակազմից են:

«Այս պահին առաջնագծի զորամասերում կորոնավիրոսով վարակվածության որևէ դեպք չունենք արձանագրված, իրավիճակը վերահսկվում է»,-ընդգծեց Շուշան Ստեփանյանը:

Gepostet von Shushan Stepanyan am Freitag, 27. März 2020

Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակը` արձագանքելով  մեկուսացված ( ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններին, վստահեցրեց, որ  զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս