Մարտի 26-ին, ժամը 21:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Պ.) ընթացքի ժամանակ բռնկվել է, դուրս […]
Հայաստանի բանկերը երկրում արտակարգ դրության պայմաններում վերանայել են մի խումբ ֆիզիկական և իրավական անձանց վարկերի պայմանները, ճնշող մասի դեպքում տրվել է վարկային արձակուրդ:
ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ ողջ երկրում, մի քանի օր է, ազատ տեղաշարժը սահմանափակված է: Սահմանափակված է նաև տրանսպորտային միջոցների գործունեությունը, չեն աշխատում միջմարզային տրանսպորտային միջոցները, որոշ ներմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցներ ևս:
Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման հարցով Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, այցելել են ջրամբարի տարածք:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ ավիացիայի ոլորտում այսօրվա դրությամբ գործում է 4 ռուսական և 1 բելառուսական ավիաընկերություն՝ Belavia, Ural airlines, Aeroflot, Sibir, Nordwind ավիաընկերությունները: «Ուղևորահոսքը բավականին ընկել է ավիացիայի ոլորտում: Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6.000 ուղևոր, այսօրվա դրությամբ մոտ 800 ուղևոր է մնացել»,- ասաց Արմեն Սիմոնյանը:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենը Կարեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դահլիճից նստարաններ հանելու և տեղը մահճակալներ տեղադրելու մասին լուրն ապատեղեկատվություն է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած 72-ամյա քաղաքացուն, որի մոտ մի շարք հիվանդությունների հետ միասին ախտորոշվել էր նաև կորոնավիրուս, նշեց, որ այդ դեպքը ցույց է տվել, որ բարդություններ առաջանում են տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց մոտ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու փորձ բացահայտելու մասին։
Ինչպես ասում են՝ թատրոնն ամենաազդեցիկ միջոցներից է, որով կարելի է դաստիարակել, բարեկրթել, ազնվացնել մարդուն:
Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հետաքրքիր և իրատեսական է համարում ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության համար կառավարության մշակած ծրագիրը, սակայն որոշ վերապահումներ ունի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:
Մարտի 26-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված 329 քաղաքացի կա, այս պասհին բուժված է համարվում 28 քաղաքացի։
Ռեստորանների հայկական միությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հյուրընկալության ինդուստրիայի մաս կազմող հանրային սննդի ոլորտի կայացումը որպես բարձրակարգ հանրային սպասարկման ծառայություն տևել է տասնամյակից ավել՝ ստեղծելով տասնյակ հազարավոր միջին և բարձր վարձատրվող աշխատատեղեր, լինելով այն եզակի ոլորտներից, որը հիմնական զբաղվածություն է ապահովում սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներին (մասնագիտական կրթություն չպահանջող հաստիքներում՝ մաքրուհի, սպասք լվացող, բանվոր, մատուցող և այլն) և դառնալով Հայաստանը աշխարհին լավագույնս ներկայացնող բիզնես բնագավառ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Չինաստանը պատրաստ է օգնություն և աջակցություն ցուցաբերել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Մարտի 26-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 26-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում այրվում են կուտակած անասնակեր և խոտածածկ տարածք:
Պետք է լինի ազնիվ իր անցած ճանապարհով։ Ունենալով ղեկավարման փորձ՝ համատեղած չլինի պետական պաշտոնը բիզնեսի հետ։
Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության բուժհաստատությունների կողմից շարունակվում է վերին շնչառական ուղիների սուր վարակների մշտադիտարկման գործընթացը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի մշակութային օջախները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը։ Ստեղված իրավիճակը ստիպում է նվագախմբերին, թատրոններին, թանգարաններին և մշակութային այլ հաստատությունների հանրության հետ շփման ուրիշ ձևաչափեր փնտրել։
Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 39 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 329 է, այս մասին տեղեկանցում է ՀՀ ԱՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: